8DD0161C-145B-4F8C-9511-E664B8AFB11F

Գլխավոր | Հրաշքներ | Ամեն բանի ժամանակը կա․․․

Ամեն բանի ժամանակը կա․․․

Սիրելի  բարեկա՛մ, Աստվածաշունչն ասում է, որ «Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին» (‭‭Ժողովող‬ ‭3․1‬)։

Վերջին մի քանի օրերի մեր ուսումնասիրությունը ժամանակի կառավարման թեմայով ցույց տվեց, որ ժամանակի սխալ տնօրինումը հանգեցնում է նրան, որ չափազանց քիչ ուշադրություն ենք դարձնում մեր ընտանեկան լիարժեք կյանքին, առողջ փոխհարաբերությունների զարգացմանն ու Աստծո հետ անցկացրած ժամանակը կարևորելուն։

Ի վերջո, ժամանակի հետ անվերջանալի պայքարի մեջ ապրելը ոչ միայն սթրես է բերում մեր կյանք ու ուժասպառ անում մեզ, այլև դառնում մեր շատ տանջնանքների ու տառապանքի պատճառը։ 

Ժամանակի ճիշտ կառավարումը և առաջնահերթությունների ճիշտ դասակարգումը թույլ է տալիս մեզ ավելի հասանելի լինել նրանց, ովքեր թանկ են մեզ համար։ Աստված ցանկանում է, որպեսզի դու հաջողվես ժամանակիդ կառավարման մեջ։ Նա քո կողքին է, որպեսզի քեզ գործնական օգնություն ցուցաբերի, որպեսզի կարողանաս ճիշտ կազմակերպել առօրյադ և ճիշտ բաշխես զբաղվածությունդ։ 

Աստծո համար թանկ ու սիրելի  զավա՛կ, քո կյանքի հաջողվածությունը կախված չէ անգամ ժամանակի ճիշտ կառավարումից։ Սա շատ կարևոր ոլորտ է, որը յուրաքանչյուրս պետք է ձգտենք բերել կարգուկանոնի մեջ։ Սակայն ժամանակի ճիշտ կառավարումը երբե՛ք նպատակ չէ, այլ միայն միջոց, որպեսզի մեր առաջնահերթությունները լինեն ճիշտ դասավորված, ինչն էլ աստիճանաբար իր դրական ազդեցությունն թողնելու մեր մտերիմների հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Ահա հենց հարաբերությունների առողջ ու ջերմ կարգավիճակն է մեր կյանքի հաջողության բանալին։

Մայր Թերեզան այս իմաստուն խոսքերի հեղինակն էլ. «Ի՞նչ կարող ես անել, որպեսզի այս աշխարհում խաղաղությունը շատացնես. Պարզապես գնա՛ տուն և սեր տուր քո ընտանիքին»։ 

Մարդը թանկ է ցանկացած նվաճումից։ Ընտանիքը պետք է լինի մեր առաջնահերթությունների կենտրոնում։ Աստված Ինքն է կարևորում մարդկանց հետ ունեցած մեր հարաբերությունները․

«Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է» (Ա Տիմոթեոսին 5.8):

«Եթե մեկն ասի. «Աստծուն սիրում եմ», և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ Նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի» (Ա Հովհաննես 4.20-21):

Այսօր քաջալերում եմ քեզ որոշում կայացնել և քայլ առ քայլ մոտենալ քո ժամանակը ճիշտ տնօրինելու օրհնյալ ընթացքին։ Կարևորի՛ր Աստծուն ու Նրա հետ քո հարաբերությունը, կարևորի՛ր մարդկանց և նրանց հետ առողջ հարաբերություն ունենալը և, վստահեցնում եմ, որ պտուղները չեն ուշանա, իսկ արդյունքը շատ ավելի մեծ է լինելու, քան այսօր կարող ես պատկերացնել։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: