Սիրելի բարեկամ, ուզում եմ իմանաս, որ Աստծո հետ մեր կյանքը մշտապես հավասարակշռությունը գտնելու մի ընթացք է։ Այո՛, թեև մեր բոլոր մեղքերը ներված են, սակայն Աստված մեզ ունակ է դարձնում առանց մեղքի գերության ապրելու և մեզնից առանց մեղքի կյանք է ակնկալում: Այո, թեև մենք մշտական ողորմածության ներքո ենք ապրում, սակայն մենք կանչված ենք արդարության կյանք ապրելու՝ կյանք, որը զերծ է մեղքի գերությունից…
Ահա թե որն է ամենակարևորը՝ ո՞վ ես դու Աստծո համար, այլ ոչ թե՝ ի՞նչ ես անում Նրա համար: Սակայն ճշմարտությունն այն է, որ քո գործերն ու վարքագիծն են որոշում քո ով լինելը։
Այսպիսով, ինչ-որ մեկն աթլետիկ կազմվածք ունի, որովհետև զբաղվում է սպորտով: Ինչ-որ մեկը քաջ է, որովհետև հաղթահարում է սեփական վախերն ու շարունակաբար պատրաստ է դուրս է գալիս հարմարավետության գոտուց ու դիմել ռիսկի: Հենց այս նույն տրամաբանությամբ էլ, մեր հավատքը նույնպես պետք է հաստատվի գործերով։ Առանց հավատքի գործերի դրսևորման, առանց մեր վարքագծի ու որոշումների համապատասխանեցման մեր դավանած արժեհամակարգին մեր ունեցած հավատքն ինքնին մեռած հավատք է:
«…այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած» (Հակոբոս 2.26):
Իրոք, որ ամենակարևորն այն է, թե ով ես դու՝ դու Աստծո զավակն ես: Բայց դա չի կարող ճշմարիտ լինել առանց շոշափելի ապացույցների։ Դու պետք է՝
- Աղոթքի միջոցով հաղորդակցություն ունենաս Աստծո հետ,
- Խոսես Նրա մասին,
- Ամեն օր ընթերցես Նրա Խոսքը,
- Մյուս քրիստոնյա քույրերի և եղբայների հետ պարբերաբար հավաքույթներ ունենաս,
- Եվ այլ նմանատիպ հոգևոր գործողություններ կատարես, որոնք բխում են Աստծո զավակը լինելու փաստից:
Հավատացյալ քրիստոնյա կյանքը պահանջում է հավասարակշռում չվաստակած շնորհքի և այն գործերի միջև, առանց որոնց հավատը մեռած է: Ասվածը ավելի պարզ ներկայացնելու համար այս ամենը կարելի է համեմատել հեծանիվ վարել սովորելու հետ: Սկզբում քեզ ձգում է դեպի մի կողմ, հետո դեպի մյուսը և ժամանակի ընթացքում, վերջապես, գտնում ես ճիշտ հավասարակշռությունը՝ այն դիրքը, որը թույլ է տալիս առաջ ընթանալ:
Այսպիսով, ամբողջ խնդիրը ճիշտ հավասարակշռությունը պահելն է։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը