• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 4 հլս 2025 թ.

Սրբության և աստվածավախության ապահովությունը

Հրապարակման ամսաթիվ 4 հլս 2025 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Բարձրյալի ծածկոցի տակ» անվանումը։ Յուրաքանչյուր մարդ՝ ցանկացած անցյալով ու ներկայի կարգավիճակով, հնարավորություն ունի Տեր Աստծու հետ հաշտվելու ապաշխարության միջոցով և ստանալու կյանքը նոր էջից սկսելու օրհնյալ հնարավորությունը։ 

Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուս Քրիստոսի ծառայությունը և ուսուցումները նպատակ ունեին վերականգնելու մարդկանց հարաբերությունն իրենց Արարչի հետ։ Քրիստոսի զոհը հիմք է տիեզերքի ամենամեծ հաշտության՝ Արարչի ու Իր կողմից արարված մարդու հարաբերությունների վերականգնման։ 

«Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի, որովհետև ձեր ձեռքերը պղծված են արյունով, և ձեր մատները՝ անօրենությամբ, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է մրթմրթում» (Եսայիա 59․1-3):

Մարդկության բոլոր խնդիրների արմատը մեղքն՝ Աստծու կամքին ու Նրա Խոսքին հակառակ պահվածքն ու վերաբերմունքը։ Մեղքի պատնեշի վերացման համար Տեր Հիսուս Քրիստոսն Իր արյունը հեղեց, որպեսզի մենք ապաշխարելու և մեղքի կյանքը թողնելու հնարավորություն ունենանք։ Նա Իր վրա վերցրեց մեր բոլորի մեղքերը, որպեսզի մենք հավատանք Իր ուսուցումներին ու ապրենք՝ որպես Աստծու հավատարիմ զավակներ։ 

«Եվ սա է այն ավետիսը, որ Նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք. Աստված լույս է, և Նրա մեջ խավար չկա։ Եթե ասենք, թե հաղորդություն ունենք Նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1:5-9

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեղքի կյանքով ապրող մարդը՝ ապաշխարությունը մերժող կամ հետաձգող մարդն օտարացած է իր երկնային Հորից, և անգամ կարելի է աստվածաշնչյան խոսքերով ասել, որ նրա կյանքն Աստծու հանդեպ թշնամության դրսևորում է։ 

«Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ Նրա ամբողջ լիությունը Նրա մեջ բնակվի, և Նրանով ամեն բան հաշտեցնի Իր հետ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա Նրա արյամբ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում։ Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունը ցույց տվող չար գործերով, հիմա որպես մարդ Իր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի Նրա առաջ» (Կողոսացիս 1․19-22):

Քրիստոսի զոհի և բերած հաշտության նպատակն է, որպեսզի ես և դու սուրբ, անբիծ ու ամեղադրելի լինենք Տեր Աստծու առաջ։ Մենք երբե՛ք չենք կարող կատարյալ անսխալական կյանքով ապրել։ Սակայն կարող ենք այնքան սիրել Աստծուն ու շնորհակալ լինել Նրանից, որ ապրենք Նրան հաճեցնելու կատարյալ փափագով։ Այդ ժամանակ է, որ կվայելենք Բարձրյալի ծածկոցի տակ լինելու՝ սրբության ու աստվածավախության անըմբռնելի ապահովությունը։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես