• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 2 հլս 2025 թ.

Ուղերձի շարքը «Բարձրյալի ծածկոցի տակ»

Հրապարակման ամսաթիվ 2 հլս 2025 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Բարձրյալի ծածկոցի տակ» անվանումը։ Որպեսզի մենք գիտակցենք ու հասկանանք ամենաապահով վայրի իրական արժեքը, կարևոր է հասկանալ, թե այս կյանքում և այս աշխարհում ո՞րն է ամենավտանգավոր վայրը։ 

Սիրելի՛ Ընկեր, մի կարևորագույն սկզբունք գոյություն ունի, որի խախտումը մարդուն դնում է այս տիեզերքի ամենավտանգավոր իրավիճակի մեջ։ Մեր նախորդ ուղերձների մեջ խոսեցինք այն մասին, որ ամենաապահով վայրը Բարձրյալի ծածկոցի տակ լինելն է, որը խորհրդանշում է Տեր Աստծու հետ հաշտության հարաբերությունը և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ կենդանի ու իրական հավատքի շնորհիվ Նրա պաշտպանության տակ մտնելը։ 

Սակայն Աստվածաշունչը մեզ զգուշացնում է, որ եթե անգամ մարդն այդ ծածկոցի տակ է, բայց խախտում է այն կարևորագույն սկզբունքը, որին անդրադառնալու ենք այս ուղերձի մեջ, ապա նա անմիջապես հայտնվում է ամենավտանգավոր վայրում, որը երբևէ հնարավոր է պատկերացնել։ 

Աստվածաշնչյան պատմությունները մեզ հզոր հոգևոր դասեր են փոխանցում, և այսօր ուզում եմ, որ միասին անդրադառնանք Հեղի քահանայապետի կյանքին ու այդ պատմության փոխանցած դասերին։ 

Հեղին ամենաբարձր հոգևոր իշխանություն ունեցող անձն էր Աստծու ժողովրդի մեջ։ Նա քահանայապետն էր։ Մենք գիտենք, որ նրա օրհնությամբ և աղոթքի շնորհիվ Աստված հրաշք էր կատարել և երկար տարիներ երեխայի սպասած Աննային զավակ էր պարգևել։ Աստծու Խոսքից տեղեկանում ենք, որ Հեղին իր և իր տան համար Տեր Աստծուց անգամ հավիտենական ծառայության խոստում ուներ։ 

«Սրա համար Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես իսկապես ասել էի, որ քո տունը և քո հոր տունը պիտի հավիտյան ծառայեն Իմ առաջ․․․”» (Ա Թագավորաց 2․30

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, բոլոր մարդկային չափանիշներով Հեղին պետք է որ ամենաապահով վայրում լիներ՝ Աստծուց ստացած և հաստատված խոստում, աղոթքի պատասխաններ և անհերքելի նշաններ, որ նրա միջոցով գործում էր Տեր Աստծու բժշկարար զորությունը, նրան էր վստահված Աստծու ժողովրդին հովվելու և հոգևոր ամենաբարձր առաջնորդը լինելու պատասխանատվությունը․․․ 

Սակայն այս ամենով հանդերձ Հեղին դուրս էր մնացել Բարձրյալի ծածկոցի տակից։ Եվ որքան էլ անհավանական թվա ասվածը՝ հաշվի առնելով Հեղիի դիրքը և ծառայությունը, Աստված Ինքն է խոսում ու հաստատում այդ փաստը և մեզ փոխանցում այն կարևորագույն սկզբունքը, որի խախտումը մարդուն դնում է այս տիեզերքի ամենավտանգավոր վայրում։         

«Սրա համար Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես իսկապես ասել էի, որ քո տունը և քո հոր տունը պիտի հավիտյան ծառայեն Իմ առաջ․․․”, բայց հիմա Տերն ասում է. “Քա՛վ լիցի, որովհետև Ես կփառավորեմ Ինձ փառավորողներին, և Ինձ արհամարհողները կանարգվեն» (Ա Թագավորաց 2.30):

Հեղիի ապրած կյանքը, կայացրած որոշումներն ու դավանած սկզբունքները անարգում էին Աստծուն՝ վնասում Նրա գործին և պախարակում Նրա անունը։ Հեղին այնպես էր ապրում ու այնպես առաջնորդում Աստծու ժողովրդին, որ մարդիկ հեռանում էին Աստծուց ու գայթակղվում հավատքի կյանքից։ Հեղին իր զավակներին Աստծուց ավելի էր սիրում՝ նրանց չպատժելով պղծությունների ու անիրավությունների համար։ Հետևանքն ավելի քան ողբերգական էր։ Հեղին իր իսկ սխալների պատճառով հայտնվել էր այս տիեզերքի ամենավտանգավոր վայրում։ 

Իսկ դու քո ապրած կյանքով ու դավանած սկզբունքներով փառավորո՞ւմ ես Աստծուն, թե՞ արհամարհում ես Նրան՝ անտեսելով Նրա պատվիրաններն ու քեզնից ակնկալած կենսակերպը։ Իսկ դու գիտե՞ս, թե ո՛րն է այս տիեզերքի ամենավտանգավոր վայրը․․․ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես