• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 5 հլս 2025 թ.

Աստծու բարեհաճությունը և Արքայության շահը

Հրապարակման ամսաթիվ 5 հլս 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Բարձրյալի ծածկոցի տակ» անվանումը։ Այս տիեզերքի ամենաապահով վայրը Բարձրյալի ծածկոցի տակ լինելն է, որտեղ միայն այն մարդիկ են, որոնք հաշտվել են Տեր Աստծու հետ Քրիստոսի զոհի շնորհիվ և իրենց ապրած կյանքով փառավորում են Աստծուն։ 

Սիրելի՛ Ընկեր, ամենաապահով վայրն այն վայրն է, որտեղ Աստված է քեզ պաշտպանում։ Աստծու պաշտպանության տակ են բոլոր նրանք, ովքեր Աստծու հետ են և Աստծու կողմից։ Եվ սա միայն բառերով ասելը շատ քիչ է։ Կա իրականություն, որն ավելի խոսուն է, քան ցանկացած ճառ ու ճարտասանություն։ 

«Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ աշխարհի հանդեպ սերն Աստծու դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Կամ թե կարծում եք Սուրբ Գիրքը զո՞ւր է ասում. «Աստված նախանձախնդրությամբ է պահանջում այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։ Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս»։ Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը։ Տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը թող սուգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։ Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և Նա ձեզ կբարձրացնի» (Հակոբոս 4.4-10):

Աշխարհի սերը թշնամություն է Տեր Աստծու հանդեպ։ Այն դրսևորվում է, երբ մենք մի կողմ ենք դնում Տեր Աստծու պատվիրանները և ապրում ենք ըստ մեր ցանկությունների, այլ ոչ թե ըստ Աստծու Խոսքի փոխանցած սկզբունքների։ 

Ի հակադրություն Աստծու հանդեպ թշնամության՝ Աստծու հանդեպ սերը դրսևորվում է ճի՛շտ հակառակ վարքագծի մեջ։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ եթե մարդը սիրում է Իրեն, ապա դրա ապացույցն Իր պատվիրանների հանդեպ ակնածանքն է և Աստծու կամքին հնազանդ կյանքը (տե՛ս Հովհաննես 14.15-24 և Մատթևոս 7.21-23 հատվածները)։

«Դուք Իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ Ես պատվիրում եմ ձեզ» (Հովհաննես 15․14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մենք կա՛մ Աստծու բարեկամներն ենք, քանի որ ձգտում ենք ապրել Նրա պատվիրաններով, կա՛մ Նրա թշնամիներն ենք, քանի որ արհամարհում ենք Նրա Խոսքը և ապրում ենք ըստ մեր ցանկությունների՝ տրվելով աշխարհասիրության մոլուցքներին կամ այս աշխարհում ընդունված չափանիշների ուղղորդմանը։ 

Բարձրյալի ծածկոցի տակ լինողները Աստծու կամքը սիրող մարդիկ են։ Նրանք միշտ Աստծու Արքայության շահը վեր են դնում սեփական շահից ու ցանկություններից։ Մեր կյանքը ընտրության և որոշումների մի ամբողջություն է։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվող մարդու առաջնայնությունը պետք է լինի Աստծու Արքայության շահը։

Բա՛ց չթողնես այս տիեզերքի ամենաապահով վայրում լինելու քո հնարավորությունը։ Փնտրի՛ր, թե ի՛նչն է Աստծուն հաճելի։ Հնազանդվի՛ր Նրա կամքին։ Սիրի՛ր Նրա պատվիրանները։ Եվ կարժանանաս այս երկրի վրա այն մեծագույն պարգևին, որը կոչվում է Տեր Աստծու բարեհաճություն։ Հե՛նց Աստծու բարեհաճությանն արժանացածներն են գտնվում Նրա ապահովության ծածկոցի ներքո․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես