
Ի՞նչ կպատասխանեիր, եթե Աստված քեզ ուղղեր այս հարցը. «Երկրի վրա Իմ առաքելությունն իրագործելու հարցում կարո՞ղ եմ հույս դնել քեզ վրա․․․»:
Սիրելի՛ բարեկամ, երբեմն մենք Աստծուն ծառայելու և Նրա սկսած փրկության առաքելությունն այս երկրի վրա շարունակելու համար արժանի չենք համարում մեզ։ Երբեմն էլ այն, ինչը մեզնից է պահանջվում անել, մեզ անհավանական ու անիրագործելի է թվում։ Հենց դա տեղի ունեցավ Մարիամի՝ Տեր Հիսուսի մոր հետ։
Երբ հրեշտակը նրան հայտնեց որդու գերբնական ծննդյան մասին, ահա թե ինչպիսին էր նրա արձագանքը. «Մարիամը հրեշտակին ասաց. «Այդ ինչպե՞ս կլինի. չէ՞ որ ես դեռ տղամարդ չեմ ճանաչում։ Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, դրա համար քեզնից ծնվողն էլ սուրբ է և Աստծու Որդի կկոչվի» (Ղուկաս 1.34-35):
Թվում էր, թե Մարիամի կյանքը պետք է ընթանար բնականոն հունով՝ Հովսեփի հետ նրա նշանադրությամբ և հետագա սովորական ընտանեկան կյանքի ընթացքով։ Սակայն Աստված միջամտում է այս ծրագրերին և ասես Մարիամին տալիս է այն նույն հարցը․ «Կարո՞ղ եմ հույս դնել քեզ վրա և վստահել քեզ: Դու որդի կունենաս ոչ թե այն ժամանակ, երբ դու ես ակնկալելու, այլ երբ Ես ընտրեմ։ Դա տեղի կունենա ոչ թե քո կամ մյուս մարդկանց պատկերացրած կերպով, այլ՝ հակառակ բոլոր մարդկային պատկերացումներին ու ողջամտության օրենքներին։ Եթե համաձայնես մաս դառնալ Իմ առաքելությանը, հնազանդվես Իմ կամքին և հավատաս Ինձ, կտեսնես Իմ զորությունը քո և մյուսների կյանքում»:
Քո իրավիճակների «անհնարինությունը» մյուսներին քո կյանքում Աստծու զորությունը ցույց տալու քո առաքելությունն է: Քո հավատքն այն պարգևն է, որն Աստված է տալիս քեզ։ Ուստի, հավատքով ընդունի՛ր Աստծու առաքելությունը քո կյանքի համար, որքան էլ անհավանական ու անիրագործելի այն թվա քեզ այսօր: Մի՛ փախիր քո խնդրից: Թո՛ղ Աստծո Հոգին լցնի քեզ և Տեր Հիսուսին տեսանելի դարձնի քո կյանքում և՛ քեզ համար, և՛ քո միջոցով՝ մյուսների համար: Հավատքը Տեր Աստծուն վստահելու որոշումն է: Իսկ Աստված էլ Իր հերթին շատ է սիրում վստահել այն մարդկանց, որոնք վստահում են Իրեն:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու հավատում ես Աստծուն և այնպիսի իրավիճակում ես հայտնվել, որից ելք չես տեսնում, որն անհնարին է թվում կամ երկար ժամանակ ոչ մի առաջընթաց չես գրանցում, ապա, ամենայն հավանականությամբ, դու Տեր Աստծուց տրված առաքելության մեջ չես:
Մի պահ պատկերացրու Մարիամի կարգավիճակը։ Նա կարողացավ ծանրագույն պայմաններում կատարել Տեր Աստծու վստահած առաքելությունը, քանի որ ընտրեց Աստծուն վստահելը: Որքան էլ ծանր լինի ու անհնարին թվա քեզ վստահված առաքելությունդ, իմացի՛ր, որ միայն հավատքով, համբերությամբ և Աստծուն վստահելով է, որ կարող ես հաջողվել Տիրոջից տրված քո առաքելության մեջ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը