October-14 (2)

Գլխավոր | Հրաշքներ | Աստված պատվիրում է քեզ լինել ուժեղ և զորավոր

Աստված պատվիրում է քեզ լինել ուժեղ և զորավոր

Այսօր ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Եղի՛ր ուժեղ և համարձակ» անվանումը։ Առաջիկա յոթ ուղերձների մեջ մենք մանրամասն ուսումնասիրելու ենք Հեսու 1․9 խոսքը:

Մենք կբացահայտենք ուժեղ և համարձակ մարդ դառնալու որոշ բանալիներ, որպեսզի լինենք Տեր Աստծու համար հենց այնպիսի զավակներ, ինչպիսին Տերն է ուզում մեզ տեսնել մեր կյանքի դժվարությունների և նեղ ճանապարհի հոգևոր ընթացքի մեջ:

Աստվածաշնչում Աստված խոսում է Հեսուի հետ և ասում. «Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):

Սիրելի՛ բարեկամ, Հեսուն կանգնած էր մեծ մարտահրավերի առջև: Նա փոխարինել էր Մովսեսին, որն անհավանական համբերատար և բացառիկ առաջնորդ էր եղել Աստծու ժողովրդի համար: Եվ ո՞րն էր լինելու Հեսուի առաքելությունը: Նա պետք է Իսրայելի ժողովրդին առաջնորդեր Ավետյաց երկիրը պատերազմով վերցնելու առաքելության մեջ՝ բախվելով այն նույն զորավոր ազգերին ու վտանգավոր թշնամիներին, որոնցից սարսափել էին տասը լրտեսները ուղիղ քառասուն տարի առաջ։

«Ահա պատվիրում եմ քեզ․․․»՝ Աստված այս խոսքերով է դիմում Հեսուին։

Աստված մեզ նույնպես տալիս է անվախ լինելու հրահանգը: 

Եթե դու դեռ հոգևորապես ամուր ու հասուն չես կամ անցնում ես քո կյանքի բարդ ժամանակահատվածով, կամ էլ մեկն ես, ում կյանքում հարաբերությունների ճգնաժամ է, կամ կան աշխատանքի ու ֆինանսների հետ կապված խնդիրներ, կամ անհանգստություններ ունես առողջությանդ առումով, կամ էլ այնպիսի սխալ քայլեր ես արել, որոնց հետևանքները կարող են կործանարար լինել, ապա ուզում եմ քեզ հիշեցնել, որ եթե Տեր Աստծու հետ ճիշտ հարաբերության մեջ ես, ապա Նա քեզ ցույց կտա ցանկացած փակուղուց դուրս գալու ճանապարհը և կառաջնորդի քեզ դեպի անհավանական հաղթանակներ։

Աստվածաշնչում կարդում ենք․ «Որովհետև Նա ասաց, և եղավ. Նա հրամայեց, և հաստատվեց» (Սաղմոս 33․9

Այն, ինչ խոստացել է Աստված, անպայման իրականանալու է, և այն, ինչ Նա հրահանգել է, ոչ ոք չի կարող չեղարկել: Խնդիրը միայն Նրա հետ մեր փոխհարաբերությունն է։ Եթե մենք Տեր Աստծու և Նրա Խոսքի հանդեպ ունենք ճիշտ վերաբերմունք, ապա Նրա խոստումներն անկասկած կգործեն մեր կյանքում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ինչպիսի՞ մարտահրավերների առջև ես կանգնած։ Աստված կարող է նաև քե՛զ զորացնել։ Նա այնպիսի Տեր է, Ով կարող է և ցանկանում է ամրացնել քո հավատքն ու վստահությունն Իր հանդեպ և Նրա հետ ու Նրանով քեզ համար պատրաստված ապագայի հանդեպ: Եվ մի լավ նորություն կա՝ Աստված երբեք չի սխալվում Իր ծրագրերում:

Ե՛կ միասին նայենք Երեմիա մարգարեի կյանքի այս օրինակին. «Այնուհետև Տիրոջ խոսքը ուղվեց ինձ ՝ ասելով. «Քեզ որովայնում չկազմած՝ Ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, Ես սրբեցի. Ես քեզ ազգերին մարգարե եմ դրել։ Այնուհետև ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։ Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. Ես մանուկ եմ, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։ Նրանց երեսից մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը։ (Երեմիա 1․5-6,8-9):

Այսօր հավատա՛, որ Աստված քո կյանքի համար նույնպես ունի ծրագիր և զարմանահրաշ և օրհնյալ խոստումներ: Նա խոսել է, և ամեն բան հենց այդպես էլ լինելու է: Նա՛ է տիրում մարդկության պատմության վրա, և քո կյանքը նույնպես Նրա լիակատար իշխանության ներքո է։ Այն, ինչ խոստացել է Աստված, անպայման իրականանալու է, և այն, ինչ Նա հրահանգել է, ոչ ոք չի կարող չեղարկել: 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: