October--4

Գլխավոր | Հրաշքներ | Կորցնել ժամանակը՝ այն բավարար չափով ունենալու համար

Կորցնել ժամանակը՝ այն բավարար չափով ունենալու համար

Գուցե դու էլ ինձ նման այն մարդկանցից ես, որոնք սիրում են ստեղծագործել և մեկ գաղափարի իրականացումից անմիջապես մյուսին են անցնում ու լի են նոր գաղափարներով։ Երբեմն իմ հետաքրքիր գաղափարներն այնքա՜ն շատ են, որ չեմ հասկանում, թե ո՛րը պետք է առաջնահերթ կյանքի կոչեմ և ո՛րը թողնեմ հետագայի համար։ Եվ, այս ամենի հետ մեկտեղ, երբեմն անգամ ժամանակ չի մնում հանգիստ նստելու ու պարզապես իմ մտքերի հետ միայնակ մնալու համար։ 

Սիրելի՛ բարեկամ, ես հավատում եմ, որ մեր լավագույն մտքերը ծնվում են, երբ մեզ ոչ ոք չի խանգարում մտածել, երբ մեր միտքը չի շեղվում, երբ մենք ցրված չենք և երբ ի վիճակի ենք նաև լսելու։ Երբեմն մենք պետք է ուղղակի ժամանակ գտնենք ոչինչ չանելու համար: Կարող է թվալ, որ դա պարզապես ժամանակի կորուստ է, բայց, իրականում, այս դադարն առողջ տրամաբանության և ստեղծագործ երևակայության կարևորագույն բաղադրիչն է։ Ես ժամանակ առ ժամանակ հենց այդպես եմ վարվում և, անկեղծ ասած, հենց այսպիսի դադարի ու լռության ժամանակներում են ծնվում իմ լավագույն և արդյունավետ գաղափարները։ 

Փորձի՛ր ժամանակ և հնարավորություն գտնել ինքդ քեզ հետ մենակ մնալու և քո կյանքի ընթացքի մասին խորհրդածելու համար։ Մի պահ կանգ առ։ Դադար վերցրու, որպեսզի դեմ առ դեմ հանդիպես ինքդ քեզ․․․ և նաև Աստծուն։ Աստվածաշունչն այս առումով հրաշալի հուշում է մեզ փոխանցում, թե ինչպես կարող ենք գործնականում իրագործել վերը ասվածը։ Նման կարևոր հանդիպումը կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ սկսես առանձնանալ ու աղոթքով խորհրդածել Աստծու Խոսքի շուրջ. 

Ընթերցենք մի հատված Աստվածաշնչից․ «Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս» ‭‭(Հեսու‬ ‭1․8‬

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ինչո՞ւ այսօրվանից սկսած ամեն օր ժամանակիցդ չառանձնացնել 10-15 րոպե և չօգտագործել այդ ժամանակը միայն Տեր Աստծուն լսելու համար։ Պարզապես առանձնացի՛ր, նստի՛ր որևէ հանգիստ տեղում՝ հեռու քեզ շեղող իրողություններից, և փորձի՛ր մնալ ինքդ քեզ հետ և քո Տեր Աստծու հետ Նրա ներկայության մեջ։ Գուցե քո ներքին սենյակում, գուցե այգում կամ մեկ այլ տեղ։ Բացարձակապես կարևոր չէ, թե որտեղ։ Պարզապես թո՛ւյլ տուր, որ միտքդ նորոգվի Աստծու Խոսքի ու Սուրբ Հոգու ներգործության շնորհիվ։ Աստված գիտի, թե ինչպես օգտագործի Իր համար առանձնացրած քո ժամանակը, երբ միտքդ ազատ է քեզ շեղող հազար ու մի հոգսերից ու պարտականություններից։ Եթե կանոնավոր կերպով առանձնանաս Նրան լսելու համար, ապա շուտով Նա կխոսի քեզ հետ։

Իսկ ինչո՞ւ դա չանել հենց այսօրվանից սկսած:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: