October--2

Գլխավոր | Հրաշքներ | Սովորի՛ր ասել «ո՛չ», որպեսզի կարողանաս ասել «այո՛»

Սովորի՛ր ասել «ո՛չ», որպեսզի կարողանաս ասել «այո՛»

Մեզնից շատերի համար մեր առաջնահերթությունները ճիշտ դասավորելու դժվարությունը կամ կարևոր բաների համար բավարար չափով ժամանակ գտնելու անկարողությունը նվիրվածության պակասից չէ, այլ հետևանք է չափազանց հագեցած ժամանակացույցի։

Մի հոգևոր հովիվ մի առիթով ասել է․ «Եթե թշնամին չի կարողանում քեզ չար ու մեղավոր մարդ դարձնել, ապա նրա մարտավարության հաջորդ կետը քեզ չափազանց զբաղված դարձնելն է»։ Կարծում եմ՝ այս միտքը յուրաքանչյուրիս պետք է լուրջ խորհելու առիթ տա։

Սիրելի՛ բարեկամ, եթե մարդն իրոք ուզում է իր ժամանակը խելամտորեն կառավարել․․․ Եթե դու ես կամենում քո ժամանակը ճիշտ կառավարել, ապա առաջին քայլը կարող է լինել այս մտքի հետ համաձայնելը՝ հենց միայն այն, որ որևէ բան անելը քո հնարավորության սահմաններում է և դա անելը քեզ օգուտ կարող է տալ, դեռ չի նշանակում, որ այն անհրաժեշտ է։

Եթե մեկը որևէ բան է խնդրում, որ անես, ոչ թե հարցրու ինքդ քեզ, թե կարո՞ղ ես արդյոք դա անել, այլ հարցրու, թե անհրաժե՞շտ է արդյոք սա անել՝ հաշվի առնելով, օրինակ՝

  • քո ընտանեկան վիճակը,
  • քո առողջական վիճակը,
  • սթրեսը կառավարելու քո կարողությունը,
  • ամուսնուդ կամ կնոջդ արձագանքը,
  • քո առաջնահերթությունները։

Միգուցե հնարավոր է կենտրոնանալ միաժամանակ շատ բաների վրա, բայց, ի վերջո, համոզվելու ենք, որ դա արդյունավետ չէ և շատ դեպքերում՝ նաև անիմաստ։ Նման մոտեցման արդյունքում մենք արագ ենք կորցնում մեր ներսի էներգիան և ապրում տարբեր հիասթափություններ։ Կենտրոնացի՛ր քիչ թվով բաների վրա մտածված և հետևողական կերպով, և դու անպայման դրանք կկարողանաս արդյունավետ կերպով իրագործել։

Հիշի՛ր Տեր Հիսուսի այս խոսքերը․ «․․․որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (‭‭Մատթեոս‬ ‭6.21‬‬):

Օրինակ՝ փորձի՛ր այս ամսվա ընթացքում․

  • Կենտրոնանալ ընտանիքիդ հետ հանգիստ ժամանակ անցկացնելու վրա։
  • Հանդիպել ընկերներիդ հետ, որոնց վաղուց չես տեսել ։
  • Հատուկ ուշադրություն դարձնել Աստվածաշնչի որևէ գրքի խորը ուսումնասիրությանը։
  • Եվ այլն:

Սակայն սա անելու համար, անշուշտ, ստիպված կլինես հրաժարվելու որոշակի այլ զբաղվածություններից: Մեր կյանքում կան բաներ, որոնք գողանում են մեր ժամանակը։ Դրանք կարող են նաև խանգարել մեզ՝ մեր պարգևները զարգացնելու հարցում։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, չափազանց կարևոր է, որ մենք նախ կարողանանք հայտնաբերել մեզ ոչ այնքան անհրաժեշտ գործողությունները և սովորենք դրանց «ո՛չ» ասելու հմտությունը։ Երբե՛ք չվախենաս «ո՛չ» ասել որոշ սովորությունների և զբաղվածությունների, այլապես չես կարողանա «այո՛» ասել այն կարևոր գործերին և ուշադրությանը, որոնք իրապես կարող են ջերմություն բերել քո սրտին և քո շրջապատի մարդկանց սրտերին։

Աղոթում եմ, որ այսօր օրհնված և Աստծու շնորհքով ու իմաստությամբ լեցուն օր ունենաս։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: