October--1

Գլխավոր | Հրաշքներ | Ժամանակի կառավարումը առաջնահերթությունների կառավարումն է

Ժամանակի կառավարումը առաջնահերթությունների կառավարումն է

Եթե կազմելու լինեիր այն բոլոր գործողությունների ցանկը, որոնք ամենաշատ ժամանակն են խլում քեզնից քո օրվա ընթացքում, ապա որո՞նք կներառեիր այդ ցուցակի մեջ: Կուզենայի՞ր արդյոք, որ որոշ գործողություններ դուրս գային այդ ցանկից, և դրանց փոխարեն ավելի կարևոր գործեր հայտնվեին։ Կամ գուցե որոշներին տրամադրվող ժամանակը կկրճատեի՞ր, իսկ մյուսներինը, ընդհակառակը, կավելացնեիր․․․

Սիրելի՛ բարեկամ,, իսկ գուցե հաճախ ես այսպիսի խոսքեր ինքդ քեզ ասում․ «Շատ կուզենայի ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս, բայց շատ եմ ծանրաբեռնված աշխատանքով: Երանի՜ ավելի շատ ժամանակ ունենայի ընթերցանության համար, բայց պետք է խոստովանեմ, որ… շատ ժամանակ եմ անցկացնում սոցիալական ցանցերում կամ որոշ սերիալներ եմ դիտում»:

Մի հոգևոր հովիվ այսպիսի իմաստուն խոսքեր է ասել․ «Եթե Դուք շարունակաբար հիասթափված հոգեվիճակ ունեք, ապա, ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ Դուք անում եք ավելի շատ այն, ինչը ձեզ համար կարևոր չէ, և ավելի քիչ ժամանակ եք տրամադրում այն գործերին, որոնք իսկապես կարևոր են Ձեզ համար»:

Ինչպիսին էլ լինի մեր առօրյան, ինչպիսին էլ լինեն մեր օրակարգն ու ժամանակի տրամադրումը մեր գործերին, ի վերջո, բոլորս էլ օրվա վերջում տեսնում ենք, որ մեր ժամանակը ներդրել ենք որոշակի ոլորտներում՝ մեր աշխատանքի, մեր ընտանիքի, ծառայության, հանգստի, հոբբիների կամ սոցիալական ցանցերի վրա։


Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ «․․․որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս‬ ‭6.21‬‬):

Եթե մեր գանձը մեր ժամանակն է, ապա այն ոլորտները, որտեղ մենք այն ներդնում ենք, համարվում են մեր առաջնահերթությունները։ Մեր հարաբերությունները զարգանում են մեր ընտանիքի անդամների հետ, երբ մենք ժամանակ ենք տրամադրում նրանց։ Երբ ես ժամանակ եմ հատկացնում Աստծուն, իմ սերը Նրա հանդեպ աճում է և զարգանում։

Շատ կարևոր է, որպեսզի սկսենք մեր օրվա վերլուծությունից և հասկանանք, թե որո՞նք են մեր առաջնահերթությունները։

Երբ առաջնահերթությունները հստակեցված են, մարդն ավելի լավ է պատկերացնում, թե ի՛նչը կարելի է փոխել, որպեսզի ժամանակն ավելի արդյունավետ կերպով բաշխվի օրվա ընթացքում։ Դա անելով՝ նույնիսկ կարող ես բացահայտել, որ որքան ավելի շատ ժամանակ և ուշադրություն դարձնես որոշակի կարևոր գործողությունների, այդքան ավելին կաճի քո փափագը դրանց հանդեպ։

Տեր Հիսուսը շատ ժամանակ էր անցկացնում Հայր Աստծու հետ՝ չնայած Իր՝ շատ զբաղված օրակարգին։ Սակայն նաև կարևորում էր ու ժամանակ էր հատկացնում հանգստին, քանի որ ննջել էր փոթորկի ժամանակ։ Ճիշտ հանգիստն ու երկնային Հոր հետ մշտական հաղորդակցությունը էական էին Նրա ծառայության համար և հաստատուն տեղ ունեին Նրա առաջնայնությունների ցուցակում։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր խնդրի՛ր Տիրոջը, որպեսզի Նա իմաստություն տա քեզ ժամանակդ բաշխելիս քո առաջնահերթությունները ճիշտ և աստվածահաճո հերթականությամբ սահմանելու համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: