Դավիթ թագավորը հաճախ ընկնում էր ծանրագույն իրավիճակների մեջ։ Նա խոսում է այս մասին իր մի քանի սաղմոսներում: Շատ անգամ Սավուղ թագավորը և շատ ուրիշներ մտադրվում էին սպանել նրան։ Սակայն, երբ Դավիթը հայտնվեց նման հուսահատ իրավիճակներից մեկում, հետևյալ խոսքերն ասաց. «Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 121․2-3):
Դավիթը զգում էր մոտալուտ մահվան սպառնալիքը, քանի որ իրեն ատող մարդիկ շատ վճռական էին տրամադրված, որպեսզի հայտնաբերեին իրեն և սպանեին։ Բայց նա վստահաբար ասում էր՝ Իմ օգնությունը Տիրոջից է։ Դավիթը հավատում էր Աստծուն: Նա լիովին վստահ էր, որ իր Տերը չի՛ լքի իրեն, այլ հերթական անգամ կգա օգնության և կազատի իրեն ատող մարդկանց սպառնալիքներից:
Սիրելի՛ բարեկամ, ուզում եմ այսօր քեզ ասել ու հիշեցնել, որ ինչպիսի իրավիճակով էլ անցնելիս լինես, քո օգնությունը ոչ թե մարդկանց կամ հանգամանքների մեջ է, այլ՝ միայն ու միմիայն Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։
Առաջարկում եմ մեր առօրյայի անբաժան մասնիկը դարձնել Տեր Աստծու հետ զրուցելն ու մեր ծանր ժամանակներում առաջինը հենց Նրա՛ն դիմելը։ Ե՛կ Դավթի նման ամեն իրավիճակում, անգամ՝ անհույս թվացող իրավիճակներում, վստահենք մեր Տեր Աստծուն։ Նա հավատարիմ է։ Մեր ամենադժվարին պահերին ու ամենածանր իրավիճակներում իմ և քո աչքերը թո՛ղ դեպի Տերն ուղղված լինեն։ Իմ և քո օգնությունը Տիրոջից է։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, Դավիթ թագավորի պես ես իմ աչքերը բարձրացնում եմ դեպի Քեզ: Իմ բոլոր խնդիրներին դեմ հանդիման ես որոշում եմ կայացնում հավատալու այն փաստին, որ կարող եմ ամեն բան հաղթահարել, եթե Դու Քո ողորմությամբ ու շնորհքով օգնես ինձ։ Ես հավատում եմ աստվածաշնչյան այն խոսքին, որն ասում է, որ ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Կրկին ու կրկին շնորհակալ եմ Քո սիրո համար, որ զորացնում է ինձ, և Քո ներկայության համար, որը խաղաղություն է պարգևում իմ սրտին: Թո՛ղ օրհնյալ լինի Քո սուրբ ու պատվական անունը այսօր և հավիտյան: Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը