Ընթերցե՛նք «Վերականգնի՛ր ուժերդ» շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40.29-31):
Սիրելի՛ բարեկամ, ուժերդ սպառման նախաշեմի՞ն են։ Մշտական հոգնածությո՞ւն ես զգում։ Հիասթափված ես, անհույս ու վհատվա՞ծ։ Հենց քե՛զ համար աստվածաշնչյան մի սքանչելի խոստում կա, եթե քո բոլոր դժվարությունների մեջ որոշել ես անվերապահորեն վստահել Աստծուն. «Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։ Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց» (Երեմիա 17․7-8)։
Երբ քո նեղությունների մեջ հույսդ Տեր Աստծու վրա ես դնում, ապա, ըստ Աստվածաշնչի, արմատներդ հասնում են մինչև Աստծու գետի ջրերի հոսքին և Նրանից ընդունում ես նորոգություն, զովացնող թարմություն և կենդանացնող ջրեր: Այս ամենի շնորհիվ քո հոգնածությունն ու ներսի չորությունը փոխվում է կենսառատ թարմության և լցվում կյանքով։ Այսպիսին է Տեր Աստծու անխախտ խոստումը քեզ համար։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք չմոռանաս, որ տիեզերքի մեծագույն զորությունն Իր մեջ պարփակող Տերը քեզ հե՛տ է։ Նա զորացնում է քեզ և լցնում քեզ նոր ու թարմ ուժով։ Քո ուժը նորոգվելու է, եթե անգամ կյանքդ անցնի երաշտի ու չորության ժամանակներով։ Եթե հույսդ Տեր Աստծու վրա դնես և վստահես Նրան քո ողջ էությամբ, ապա ոչնչից չես վախենա և չես դադարի պտուղներ տալուց։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը