May-2

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ անել, երբ այլևս չես կարող վստահել․․․

Ի՞նչ անել, երբ այլևս չես կարող վստահել․․․

Այսօր միասին փորձելու ենք հասկանալ, թե ինչ կարող ես անել, երբ հարաբերությունների հարցում բախվում ես բարդագույն խնդիրների։ Խոսքը տարաձայնություններ ունենալու մասին չէ։ Դու կարող ես դիմացինի հետ անհամաձայնություն ունենալ որևէ հարցի շուրջ՝ միևնույն ժամանակ նրա հետ պահելով դրական ու ջերմ հարաբերություններ։ 

Սիրելի՛ բարեկամ, որպեսզի մեր տարաձայնությունները չհանգեցնեն հարաբերությունների հարցում լարվածության և պատճառ չդառնան կոտրված ու խզված հարաբերութունների, կենսական կարևորություն ունի միմյանց հանդեպ խաթարված վստահության վերականգնումը։ Իսկ միմյանց հանդեպ վստահությունը վերականգնելու միակ ուղին սկսվում է իրար ներելու առաջին քայլից։ Առանց դրա կոտրված հարաբերությունները չեն կարող նորոգվել։ Ահա՛ թե ինչ կարող ես անել․

  • Քո խնդիրը աղոթքի մեջ ներկայացրու Տիրոջը։ Անկեղծորեն պատմի՛ր Նրան քո սրտի վերքերի մասին և խնդրի՛ր Տիրոջն օգնել քեզ, որպեսզի կարողանաս սրտանց ներել։
  • Հետո Տեր Աստծո ներկայության մեջ ներելու որոշում կայացրու, որովհետև Տերը մեզ սովորեցնում է աղոթել այսպես. «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին» (Մատթեոս‬ ‭6․12‬
  • Եվ վերջում Տիրոջ առաջ սրտանց ասա, որ դու ուզում ես ներել քեզ վերքեր հասցրած մարդկանց։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր ամենօրյա ուղերձների ունկնդիրներից մեկն ինձ հարց էր գրել, թե արդյոք մենք պետք է ներենք նաև այն ժամանակ, երբ մեզ վիրավորած մարդը ներողություն չի խնդրում մեզնից։ Երբեմն ներող կողմը կարող է այսպես մտածել. «Ես սպասում եմ, որ նա գա ու ինձնից ներողություն խնդրի, և հետո միայն ես կներեմ նրան»։ Ներելը մեր սրտի վիճակն է, որն իր մեջ հարաբերությունների բժշկության ու անցյալի ծանրությունից ազատվելու պատրաստակամություն ունի։ 

Մենք պետք է զգույշ լինենք, որ կուրորեն չվստահենք չփոխված մարդկանց, որոնք նախկինում վնասել են մեզ։ Սակայն ներումը վստահության վերականգնման առաջին քայլն է։ Օրինակ՝ եթե մեկը քո գաղտնիքը հայտնել է մյուսներին, ներելը չի կարող նշանակել, որ դու նախկինի պես կիսվելու ես նրա հետ քո կյանքի գաղտնիքներով, այլ որ նրա հասցրած վերքերի համար այլևս նրան չես դատապարտում։ 

Հնարավո՞ր է արդյոք ներել առանց ներողություն լսելու։ Այո՛։ Նման ներումը հարաբերությունների վերականգնման պատրաստակամությունն է և այդ պատրաստակամության մասին ազդակները քեզ վիրավորած անձին փոխանցելը։ 

Մի՛ զրկիր քեզ այն խաղաղությունից, որը ներումը կարող է բերել քո կյանք։ Դու ծնվել ես ազատ լինելու և այն կյանքը վայելելու համար, որը Տերն է պատրաստել քեզ համար։ Թույլ մի՛ տուր, որ չներելը գողանա քո խաղաղությունը, ուրախությունն ու արդարությունը։ Ներելու որոշում կայացրո՛ւ, և թող Տեր Հիսուսը զորացնի քեզ այդ որոշումը կյանքի կոչելու հարցում։ Ես համոզված եմ, որ Տերը կանի դա, եթե հարատևորեն Նրանից խնդրես ներելու հարցում Իր շնորհի օգնությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: