April-30 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ եթե ներելը բավարար չէ՞․․․

Իսկ եթե ներելը բավարար չէ՞․․․

Երբևէ պատահե՞լ է, որ քեզ թվացել է, թե ներել ես մեկին, սակայն երբ խոսել են նրա մասին կամ հանդիպել ես, հասկացել ես, որ ներսդ տակնուվրա է լինում, և փոթորիկ է բարձրանում սրտումդ։ 

Սիրելի՛ բարեկամ, Հռոմեացիս 12․19-ում ընթերցում ենք հետևյալը․ «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, Ես էլ կհատուցեմ»,- ասում է Տերը» (Հռոմեացիներին 12.19):

Իսկ Մատթևոս 18․21-22 հատվածում Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է, թե որքան խորը պիտի լինի մեր ներումը․ «Այդ ժամանակ Պետրոսը, մոտենալով նրան, ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ նրան ներեմ՝ մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մատթեոս 18․21-22):

Հնարավո՞ր է, որ որևէ մեկը մեզ վիրավորի 490 անգամ: Տեսականորեն հնարավոր է, բայց դա այնքան էլ իրատեսական չէ։ Ես հավատում եմ, որ Տեր Հիսուսը մեզ հարատևորեն ներել է սովորեցնում։ Երբեմն մեզ ցավեցնում է ոչ միայն ստացած վիրավորանքը, այլ՝ ստացած վերքերի մասին հիշողությունը։ Եվ այդ ժամանակ մենք պետք է ներենք ու կրկին ներենք…

Ներելը ընտրության հարց է, ինչպես նաև չներելը։ Այդ որոշումը մենք կայացնում ենք մեզ վիրավորած անձի վերաբերյալ: Երբեմն մենք պետք է ներենք տվյալ մարդուն ամեն անգամ, երբ հիշում ենք մեր հանդեպ նրա արած որևէ սխալի մասին՝ նրա հասցրած վիրավորանքի ու պատճառած ցավի մասին։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ներելը քո ուսերից վերցնում է ատելության ծանրությունն ու դառնության բեռները։ Այդ պատճառով էլ քեզ կոչ եմ անում սովորել ներել և ներել այնքան անգամ, որքան մեզ ցավեցնում են մեր հիշողությունները: Դա այնքան էլ հեշտ չէ, սակայն, Տեր Աստծու օգնությամբ, նաև անհնարին չէ։ 

Աղոթում եմ, որ քո ներումը Տեր Հիսուսի ներման խորությունն ունենա և քո կյանքը լինի ազատ ամեն ատելությունից և բոլոր դառնություններից։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: