April-7

Գլխավոր | Հրաշքներ | Քո արցունքների ոչ մի կաթիլն անիմաստ չէ․․․

Քո արցունքների ոչ մի կաթիլն անիմաստ չէ․․․

Այսօր ավարտում ենք մեր շարքը՝ հիմնված «Հյուղակը» ֆիլմի վրա, որը պատմում է Մաք անունով մի մարդու մասին, որ կորցրել էր դստերը ողբերգական հանգամանքներում և արձագանքել Աստծու խորհրդավոր հրավերին: 

Սիրելի՛ բարեկամ, վիշտն ու սուգը լիովին ընդունելի զգացողություններ են կյանքի ծանր հարվածների ներքո հայտնված մարդու համար։ Նորմալ և բնական է ցավ զգալը և այդ ցավի արդյունքում արցունքների ու լացի իրողությունը վերապրելը։ Ինձ շատ է դուր գալիս ֆիլմի այն դրվագը, երբ Սառա Յուն, որը ներկայացնում է Սուրբ Հոգու անձը, Մաքի արցունքները թափում է հողի վրա այն ջրելու համար, որից էլ այնուհետև աճում են գեղեցիկ ծաղիկներ և մի հիասքանչ ծառ: Այո՛, մեր արցունքներից ոչ մեկն անիմաստ չի կորում մեր կյանքի այգում…  

Աստվածաշունչը նկարագրում է տառապանքներով անցնող մարդու հոգեվիճակը․ «Ես հոգնել եմ իմ հառաչանքներից. ամբողջ գիշերը լվանում եմ իմ անկողինը և իմ արցունքներով թրջում եմ իմ մահիճը» (Սաղմոս 6:6):

Իսկ ընդամենը երկու խոսք հետո սաղմոսերգուն ասում է, որ Աստված լսում է մեր լացի ձայնը (տե՛ս Սաղմոս 6.8 խոսքը)։
https://my.bible.com/bible/2329/PSA.6.8

Այս հատվածը շատ գեղեցիկ նկարագրություն է իր մեջ պարունակում։ Աստված, Ով տիրում է ողջ տիեզերքի վրա, լսում է քեզ, երբ դու լաց ես լինում: Նա տեսնում է քո վիշտը, քո ցավը, և Նա զգայուն է քեզ պատահած ամեն մի խնդրի հանդեպ։ Նա փափագում է Իր բարի, կարեկից ու գթասիրտ ներկայությունն ու անսահման մեծ սերը փոխանցել քեզ՝ որպես Իր շնորհի ու ողորմության օգնություն: Նույնիսկ երբ սիրտդ պատված է վշտով, Աստված ցանկանում է զորացնել քեզ Իր՝ կյանք տվող ու մխիթարող Խոսքի շնորհիվ (տե՛ս Սաղմոս 119.28 խոսքը):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված փափագում է օգնել քեզ, որպեսզի անցնես քո կյանքի դժվարություններով՝ քո արցունքների հովտով, և փափագում է հագցնել քեզ փառաբանության և գովաբանության հանդերձներ․․․

«․․․դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է Իր փառավորության համար» (Եսայիա 61․3):

Իմ աղոթքն է, որ այսօր Տիրոջից ընդունես այն մխիթարությունն ու զորության օգնությունը, որն Աստված պատրաստել է քո դժվարություններն ու ծանր իրավիճակները հաղթահարելու համար։ Առանձնացի՛ր Տեր Աստծո ներկայության մեջ և աղոթքով խնդրի՛ր Նրանից օգնել և զորացնել քեզ Իր Խոսքի միջոցով։ Այսօր նաև առանձնահատուկ ուշադրությամբ ընթերցի՛ր Աստվածաշունչը։ Հավատում եմ, որ Տերը խոսելու է քեզ հետ, մխիթարելու է քեզ և զորացնելու է քեզ քո արցունքների հովտում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: