February-12

Գլխավոր | Հրաշքներ | Որտե՞ղ կարող ես ապաստան գտնել

Որտե՞ղ կարող ես ապաստան գտնել

Մեր օրերը չար օրեր են։ Ամենուր պատերազմներ են և պատերազմական լուրեր։ Սակայն այս ամենի մեջ իրական քրիստոնյաները՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ վերստին ծնունդ ընդունած Քրիստոսի հավատարիմ աշակերտները, ունեն աստվածային և հավիտենական մի ապաստան:

Սիրելի՛ բարեկամ, բոլոր ողբերգական իրադարձությունների մեջ Աստված շարունակում է տիրել և հոգատարությամբ հետևել Իր զավակների կյանքին։ Նա հետևում է քո սրտին և քո հոգուն: Այնքա՜ն հրաշալի է մշտապես գիտակցել, որ քո կյանքի ամենաապահով վայրը Տեր Աստծու թևերի հովանու ներքո է։ 

«Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է Քեզ վրա, և ես պիտի Քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն» (Սաղմոս 57.1

Եթե դու Տիրոջը հոգով և ճշմարտությամբ երկրպագող մեկն ես, ապա Աստված ծածկում է քեզ Իր ներկայության և Իր անսահման մեծ սիրո թևերով: «Պահի՛ր ինձ աչքի բբի պես և Քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ» (Սաղմոս 17.8

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս աշխարհում, որտեղ ամեն բան փոխվում է այնքա՜ն արագ և հաճախ՝ առանց նախազգուշացման, Աստված երբեք չի փոփոխվում: Նա եղել է Արարիչ Աստված և մնում է այդպիսին։ Նա ապավեն է, ամրոց և ապահով ապաստարան (տե՛ս Սաղմոս 91.2 խոսքը)։   

Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Իմ Աստվա՛ծ և իմ Տեր, Դու ես ապահովության իմ ամրոցը հավիտյան: Ես վախ չունեմ Քո թևերի հովանու ներքո։ Ճիշտ այնպես, ինչպես Դու ծածկում ես ինձ Քո ներկայությամբ, ես աղոթում եմ, որ Քո թևերը տարածես նաև իմ երկրի վրա, որպեսզի մարդիկ ապաշխարեն և մեր հայրենիքն ընդունի Քո խաղաղությունը: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում ես իմ կյանքում և մեր ժամանակներում: Մենք զորավոր ժամանակներում ենք ապրում, և հավատում եմ, որ Քո գալուստը շատ մոտ է։ Այս ամեն փոթորկալի ժամանակներում Քո հաստատուն սերը հավիտյան իմ սրտի ապաստանն է: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: