January-14

Գլխավոր | Հրաշքներ | Վարպետը տեսնում է այն, ինչ մյուսներն անտեսում են

Վարպետը տեսնում է այն, ինչ մյուսներն անտեսում են

Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համար։ Սա անխախտ ճշմարտություն է։ Եվ եթե քո կյանքի ընթացքը հակառակն է ցույց տալիս, ապա խորհուրդ կտամ քննես կյանքդ ու ընթացքդ՝ արդյոք դրանք հանձնե՞լ ես Տեր Աստծու հոգատար ձեռքերի մեջ, թե՞ ոչ։

Սիրելի՛ բարեկամ, մարդկանց ամենատարածված սխալներից մեկն այն է, որ Աստծուն հիշում են հիմնականում այն ժամանակ, երբ հայտնվում են այս կամ այն ճգնաժամային իրավիճակում։ Նեղության ու ծայրահեղ իրավիճակների ժամանակ անգամ ամենաանհավատ մարդիկ ասում են՝ թող Աստված օգնի ինձ, և ես կհավատամ Նրան ու անպայման Իր ասածով կապրեմ իմ կյանքը։ 

Մարդն ապրում է իր պատկերացումներով, որոնք հաճախ հակառակ են Տեր Աստծու սկզբունքներին ու պատվիրաններին, կործանում է իր կյանքն ու հետո մեղադրում Աստծուն, թե ինչո՞ւ իրեն չի սիրում ու չի օգնում։ Այսօր քեզ համար բարի լուր ունեմ։ Եթե կյանքդ հանձնես քեզ կյանք պարգևած Վարպետին, ապա Նրա ձեռքերը կկերտեն այնպիսի մի իրականություն, որ դու կապրես լիարժեք ու առատ կյանքով։

«Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց Ինքը մեր սրտերի մեջ ծագեց՝ Աստծու փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից։ Բայց այս գանձն ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից» (Բ Կորնթացիներին 4․6-7):

Աստվածաշունչը մարդուն համեմատում է կավե անոթի հետ։ Եվ այդ անոթի արժեքը որոշվում է նրանով, թե ինչ է լցվում դրա մեջ։ Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում հենց Գանձն է կավե անոթի մեջ։ Տերը քո կյանքում և քո էության մեջ կլինի միայն այն ժամանակ, երբ հարգես Իր պատվիրանները՝ հավատաս դրանց ու հնազանդվես Նրա կամքին։ 

«Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» (Հովհաննես 14․23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, Վարպետը տեսնում է այն, ինչը մյուսներն անտեսում են։ Գուցե դու էլ քե՛զ ես անտեսված զգում։ Գուցե հենց քեզ ամենահարազատ մարդկանց կողմից։ Չհիասթափվես։ Կա՛ Մեկը, Ով կարող է քեզ փոխակերպել ու դարձնել այնպիսի մի անձնավորություն, որի մեջ կբնակվի Տեր Հիսուսը և ո՛չ միայն կբնակվի, այլ Իր բույրը քո միջոցով կտարածի քո շրջապատում։ 

«Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ» (Բ Կորնթացիներին 2.15):

Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համար։ Սա անխախտ ճշմարտություն է։ Եվ եթե քո կյանքի ընթացքը հակառակն է ցույց տալիս, ապա խորհուրդ կտամ քննես կյանքդ ու ընթացքդ՝ արդյոք դրանք հանձնե՞լ ես Տեր Աստծու հոգատար ձեռքերի մեջ…

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: