January-2

Գլխավոր | Հրաշքներ | Ե՛կ փառաբանությունը դարձնենք մեր առաջնահերթությունը

Ե՛կ փառաբանությունը դարձնենք մեր առաջնահերթությունը

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ սուրբծննդյան ևս մեկ երգով, որը մեզ կոչ է անում մեծարելու Աստծուն։ Տեր Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակները մեզ փոխանցեցին Աստծուն ուղղված երկրպագության վեհ ու վսեմ մի օրինակ․

«Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք. 

«Նորածին Արքային փառք»: 

Մեզ բերաւ խաղաղութիւն, 

Եւ Աստուծոյ հետ հաշտութիւն: 

      Ով ազգեր, դուք ցնծագին 

      Միացէք զուարթնոց խումբին, 

      Հռչակեցէք երգն վսեմ. 

      «Ծնաւ Քրիստոս ի Բեթլէհէմ»: 

      Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք. 

      «Նորածին Արքային փառք»:

Փառաբանության մեջ մի աննկարագրելի զորություն կա։ Այն իրական է դառնում մեր կյանքում, երբ մենք մեծարում ենք Տեր Հիսուսի անունը և թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին գործի մեր կյանքերում: Սուրբծննդյան այս օրերին ե՛կ փառաբանությունը դարձնենք մեր առաջնահերթությունը:

Օրվա ցանկացած պահի դու կարող ես միացնել Բայբլ ռադիոն (www.BibleRadio.am), լսել Տիրոջը փառաբանող որևէ հոգևոր երգ, սրտանց միանալ այդ երգին քո երգեցողությամբ՝ հավատալով, որ Աստված ներկա է և ընդունում է քո սրտից բխած երկրպագությունը, և թարմացնել ուժերդ Տիրոջ ներկայության քաղցրությամբ… Երգելով Նրան ուղղված գովաբանական երգեր՝ ինքդ քեզ կհիշեցնես, թե որքա՜ն հավատարիմ է Նա և որքա՜ն է փոխակերպել կյանքդ, երբ թույլ ես տվել, որ գա ու տիրի քո կյանքում Իր Խոսքի և Իր կամքի գերիշխանության շնորհիվ։

Հրեշտակները երգում են Տիրոջ փառքը: Մեզ համար մեծ արտոնություն ու պատիվ է նրանց փառաբանությանը միանալը. «Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում. «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» (Ղուկաս 2.13-14

Սակայն մենք մի արտոնություն ունենք, որը շատ ավելին է, քան հրեշտակներինը… Մենք Աստծո զավակներ ենք և, եթե սրտանց նվիրվել ենք Տիրոջ կամքն այս երկրի վրա կատարելուն, ապա Նա մեր մեջ է բնակվում: Նրա Սուրբ Հոգին մեր մեջ է, և Նրա ներկայության քաղցրությունը փոխակերպում է մեր ներաշխարհը։ 

Աստված էլ Իր հերթին շատ թանկ է գնահատում մե՛ր ներկայությունը։ Նա ուրախանում է Իրեն ուղղված մեր սրտանց ու անկեղծ գոհությամբ ու մեծարանքով, քանի որ նախ՝ մենք ենք Նրա համար շատ թանկ անձնավորություններ, և հետո՝ Նրան դուր է գալիս լինել մեզ հետ մտերիմ և առողջ հարաբերության մեջ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս պահին, երբ մեր օրերը լցված են տոնական ճաշատեսակերով, նվերներով և տոնական այլ պարագաներով, ես ուզում եմ քեզ քաջալերել, որ սկսես և ավարտես քո օրը մեր սքանչելի Աստծուն ուղղված փառաբանությամբ, մեծարանքով, երկրպագությամբ և Նրա մասին խորհրդածություններով։

Սա Նրա հրավերն է… և մեր արտոնությունը:

Հ․գ․ Հրավիրում եմ քեզ միանալ «Լսեցէք կ՛երգեն հրեշտակք» անվանումով այս հրաշալի երգի փառաբանությանը, որը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով՝
https://youtu.be/koOWSyD4FCs

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: