Մենք շարունակում ենք «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը կրող շարքը։ Իսկ դու ունե՞ս նման ցանկություն։ Գուցե չես էլ պատկերացնում, թե դա ինչ է նշանակում, կամ գուցե արդեն իսկ երկրի վրա Երկինքը ներկայացնող այդ զորավոր դեսպաններից մեկն ես։ Ամեն դեպքում՝ ուզում եմ այսօր քեզ քաջալերել Տեր Հիսուսի հետևյալ խոսքերով․․․
«Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (Ղուկաս 6․38)։
Սիրելի՛ բարեկամ, առաջին հայացքից կարող է թվալ, թե Աստված լավ չի պատկերացնում երկրային մաթեմատիկան։ Ըստ Աստծո Խոսքի՝ որքան շատ տամ, այնքան ավելի շատ կստանամ։ Սա տարօրինակ թվաբանություն է, սակայն` միայն առաջին հայացքից․․․
Աստծու Արքայության տրամաբանությամբ, սակայն, տալը հավասարազոր չէ կորցնելուն, այլ այն, սերմի պես, լավագույն հիմք է ստեղծում ստանալու համար։ Շատերն այս տրամաբանությանը ծանոթանալով՝ ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ և տալը դարձնում ոչ թե բարի և անձնազոհ քայլ, այլ` եսասիրական ձգտումների դրսևորում, քանի որ «տալիս ես, որ ստանաս»։ Իրականում, եթե տալու շարժառիթն ավելի շատ առևտրի է նման և ավելին՝ ստանալն է, ապա հենց այդպես էլ կա։ Աստված չի կարող օրհնել նման մոտեցումը։ Տերը տեսնում է մեր շարժառիթները և չափում է մեզ հենց այն չափով, որով մենք չափում ենք մեր մոտեցումները։
Տալը, նվիրվելն ու Աստծու գործի համար ներդրվելը ոչ միայն Աստծո և մարդկանց հանդեպ սիրո դրսևորումներ են, այլև Աստծուն հնազանդ լինելու մասին վկայող քայլեր։ Աստված այս երկրի վրա գործում է Իր Մարմնի՝ Եկեղեցու միջոցով, որը կազմված է Տիրոջ այն որդիներից ու դուստրերից, որոնք տալիս են այն ամենն, ինչ ունեն՝ չանհանգստանալով շահելու ու կորցնելու մասին և չկառավարվելով սեփական շահասիրությամբ ու մյուս մարդկանց ունեցած վերաբերմունքից։ Նման նվիրյալ հավատացյալները պարզապես փափագ ունեն պատվելու Աստծուն՝ գիտակցելով, որ Նա է Միակը, Ով արժանի է, որպեսզի մենք Նրան պաշտենք ու երկրպագենք, իսկ մեր տալն ու ներդրվելը հենց այդ պաշտամունքի ու երկրպագության անբաժանելի մասն են կազմում։
Աստծու գործի համար տալու, նվիրվելու և ներդրվելու այնքա՜ն շատ ձևեր կան։
Դու կարող ես․
- Զոհաբերել ժամանակդ, որպեսզի լսես այն մարդուն, որը խնդիրների է բախվել իր կյանքում։
- Ժպիտ նվիրել խանութի վաճառողուհուն կամ փողոցում մաքրություն անող աշխատակցին։
- Քո ֆինանսներից հատկացումներ անել բարեգործության կամ Եկեղեցու՝ ավելի արդյունավետ գործունեության համար։
- Տաղանդներդ նվիրել Աստծո գործին՝ ծառայելով Նրա Եկեղեցու մեջ։
Կարող ես նաև ամեն օր կանոնավոր կերպով ժամանակ հատկացնել և այս քաջալերական ուղերձներն ուղարկել քո շրջապատի հին ու նոր ծանոթներին, բարեկամներին ու հարազատներին։ Մենք կարող ենք մարդկանց լսելով և քաջալերելով նրանց հանդեպ բարի վերաբերմունքի և առատաձեռնության հրաշալի օրինակ լինել։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք չմոռանաս, որ Աստված քեզ այս երկրի վրա Իրեն և Իր Թագավորությունը ներկայացնելու արտոնությունն է տվել։ Եվ դու դա պետք է անես այն ամենով, ինչ ունես․․․ Ինչը հենց Նա՛ է քեզ պարգևել։ Դարձի՛ր Աստծու Արքայության հավատարիմ ու նվիրյալ դեսպանը, ներդրվի՛ր Աստծուն մարդկանց մոտ ներկայացնելու գործի մեջ, և քո օրը կլցվի լեփ-լեցուն օրհնություններով՝ ճիշտ այն նույն չափով, որով կներդրվես հանուն Աստծու Արքայության գործի և այս երկրի վրա Տիրոջ առաքելության իրականացման։ Աստված կօրհնի քեզ զարմանալի, շռայլ, անսահման խորը կերպով․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը