Novmeber-28 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Երանի՜ նրանց, որ քաղցած են և ծարավ արդարության

Երանի՜ նրանց, որ քաղցած են և ծարավ արդարության

Մենք շարունակում ենք «Տեր Հիսուսի ուսուցանած «երանիները»» անվանումը կրող մեր շարքը, որը հիմնված է Մատթեոս 5․3-12 հատվածի ուսումնասիրության վրա։ Անդրադառնանք Տեր Հիսուսի ուսուցանած երանիներից չորրորդին․

«Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան» (Մատթեոս 5․6):

Սիրելի՛ բարեկամ, արդարությունը Տեր Հիսուսի խորհուրդը չէր Իր աշակերտներին։ Ո՛չ էլ Նրա խրատն ու հորդորն էր։ Արդարության կյանքով ապրելը Տեր Աստծու պահանջն է յուրաքանչյուր քրիստոնյայից։ 

«Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիներինը, Երկնքի Արքայություն չեք մտնի» (Մատթեոս 5.20):

Ինչպե՞ս է մեր մարմինն ազդակներ ուղարկում, երբ մենք սննդի կամ ջրի պակաս ենք զգում։ Դա կարող է ամենօրյա ու ամենժամյա զգացողություն լինել։ Ծարավի ու սովի զգացումը կարող է մեզ տառապանք պատճառել և մղել սնունդ ու ջուր հայթայթելու։ 

Ճիշտ այդպես պետք է լինի Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդի ու աշակերտի պարագայում։ Արդարության պակասը մեզ պիտի անհանգստություն ու տառապանք պատճառի։ Արդարության պակասը մեզ պիտի մղի ապաշխարության, տվյալ իրավիճակի հետ չհարմարվելուն և մեր մեջ ուժգնորեն բորբոքված արդարության քաղցն ու ծարավը հագեցնելու համար ուղիներ փնտրելուն։ 

Այս աշխարհի մարդիկ անտեղյակ են ճշմարիտ հոգևոր սնունդին և կյանք պարգևող ջրին։ Նրանք չեն հավատում Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտություններին և թունավորված են մոլորեցնող հոգևոր սնունդով և ստություններով։ Թունավորված մարդը, հիմնականում, ախորժակ չի ունենում և մերժում է անգամ օգտակար կերակուրները։ Իսկ առողջ մարդիկ, սովորաբար, լավ ախորժակ են ունենում։ 

«Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն արդարության հանդեպ։ Արդյոք դու զգո՞ւմ ես, երբ քո կամ քո շրջապատի մարդկանց կյանքում այն պակասում է։ Արդյոք դու քաղցած ու ծարա՞վ ես արդարության։ Արդյոք գիտե՞ս, որ իրական արդարությունը բաղկացած է Աստծու կամքը ճանաչելու և այդ կամքին հնազանդվելու փափագ ունենալու ընթացքից։ Արդյոք գիտե՞ս, որ Տեր Հիսուսի արյան մաքրագործող զորությունը գործում է միայն արդարության կյանքի հանդեպ մեծագույն փափագ ունեցողների կյանքում․․․

Աղոթում եմ այսօր քեզ համար, որպեսզի քո սրտում առանձնահատուկ քաղց ու ծարավ զգաս Տեր Հիսուսի պարգևած արդարության կյանքով ապրելու հանդեպ և Սուրբ Հոգու առաջնորդությամբ ու Նրան հնազանդվելով՝ դառնաս Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ ու կարգապահ աշակերտը, որն իր ապրած կյանքով ամեն օր ուրախացնում է Տեր Աստծու սիրտը։ 

Առաջարկում եմ ժամանակ հատկացնել և լսել «Երանի նրանց, որ քաղցած են և ծարավ արդարության» անվանումը կրող այս կարճ ուսուցումը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: