August-24

Գլխավոր | Հրաշքներ | Փոխի՛ր քո տեսակետը․․․

Փոխի՛ր քո տեսակետը․․․

Սիրելի՛ բարեկամ, շարունակելով խոսել հաշտության ճանապարհի մասին՝ այսօր ուզում եմ քեզ քաջալերել, որպեսզի փոխես քո տեսակետն այն կոնֆլիկտների վերաբերյալ, որոնց բախվել ես։  

Դժվարությունների մասին Աստվածաշունչն ասում է հետևյալը․ 

«Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռոմեացիս 5․3-5

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Հայր Աստծու կամքը չէ, որ Իր զավակները դժվարություններ կամ տառապանք կրեն։ Բայց երբ դա տեղի է ունենում, Նա ուզում է, որ այդ ամենով անցնելուց հետո դու ավելի ուժեղ դառնաս և ավելի մոտենաս Իրեն։ Աստված ուզում է Իր անսահման սերը լցնել քո սրտի մեջ և բժշկել այն․․․ Ապավինի՛ր Աստծուն քո ողջ էությամբ։   

Սիրելով նրանց, որոնք, ըստ մեզ, սիրելու արժանի չեն, մենք հասունանում ենք Աստծու հետ մեր հարաբերություններում։ Հիշի՛ր, որ քո հույսի աղբյուրը փոփոխական ու կասկածելի հանգամանքները չեն։ Քո հույսը պայմանավորված է միայն և միմիայն Միակ ու Ճշմարիտ, Ամենակարող Աստծու հետ քո հարաբերություններով։   

Հայացքդ պահի՛ր Տեր Աստծու վրա։ Միայն Նա՛ կարող է քեզ ուժ տալ։ Դու մենակ չե՛ս․․․ Դու Ամենազոր Աստծու զավակն ես։ Շարունակի՛ր ընթացքդ հավատքով և տոկունությամբ։

Օրհնված ու ներման հաղթանակներով լեցուն օր եմ մաղթում քեզ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: