inbound8531561115900505437

Գլխավոր | Հրաշքներ | Դու նո՞ւյնպես առողջական խնդիր ունես․․․

Դու նո՞ւյնպես առողջական խնդիր ունես․․․

Սիրելի՛ բարեկամ, ե՛կ միասին խորհենք Պողոս առաքյալի այս խոսքերի շուրջ․

«Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։ Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։ Իսկ Նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիս 12․7-10

Պողոս առաքյալը այստեղ խոսում է իր առողջական խնդրի մասին, որը մարմնի համար խայթի նման էր։ Դարեր շարունակ աստվածաբանները տարբեր կարծիքներ են ունեցել և չեն կարողացել համաձայնության գալ այս խայթի իրական իմաստի հարցում․

  • Գուցե Պողոսը հիվանդ էր կամ խնդիր ուներ տեսողության հետ, ինչպես եզրակացնում ենք նրա նամակներից մեկից․․․
  • Գուցե նա գայթակղությա՞ն էր հանդիպել․․․
  • Գուցե նրան ճնշում էր ինչ-որ տեսակի հակառակությո՞ւն․․․
  • Գուցե նրա համար ծանր էր միայնակությա՞ն բեռը․․․
  • Գուցե եկեղեցիների հետ խնդիրնե՞րն էին պատճառը․․․
  • Գուցե սատանա՞ն էր այս փորձության աղբյուրը․․․
  • Կամ գուցե թվարկված ամեն բան ճնշում էր նրան միաժամանա՞կ․․․


Իրականում պատճառն այնքան էլ կարևոր չէ։ Վստահաբար, մեզ պարզ է, թե ինչ էր զգում Պողոս առաքյալը։ Խայթը փոքր թվացող ինչ-որ բան է, որն իրականում ցավեցնում է քեզ, գրավում քո ողջ ուշադրությունն ու զբաղեցնում ողջ միտքդ։   

Մեր կյանքի խայթերը կարող են լինել ֆինանսական դժվարությունները, որոնք, թվում է, երբեք չեն վերջանում, կամ հիվանդությունը, որ տանջում է մեզ, մեր ամուսնու կամ կնոջ հետ անվերջանալի վեճերը, ներումը, որ մենք չենք կարողանում ընդունել, որպեսզի ազատագրվենք, այն միայնության զգացումը, որից կարծես չենք կարողանում ազատվել․․․ Եվ ինչպես փուշն է ծակում ոտքը, թեկուզ լինի փոքր ու չերևացող, այն մեզ ցավ է պատճառում․․․ և երբեմն շատ ուժգին ցավ։    

Ամեն դեպքում այդ խայթը պետք է որ շատ տանջալի լիներ Պողոս առաքյալի համար, քանի որ նա դրանից ազատվելու համար աղոթել էր երեք անգամ՝ խնդրելով Աստծուն ի վերջո ազատել իրեն այդ խայթից։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո մարմինը նո՞ւյնպես տանջվում է խայթից։ Իմացի՛ր, որ նույնիսկ եթե այն անկարևոր է թվում, նույնիսկ եթե ուրիշ ոչ ոք չի կարող այն տեսնել, Տեր Հիսուսը հասկանում է այդ խայթի պատճառած տառապանքը, ինչպիսի դրսևորում էլ այն ունենա քո կյանքում։   

Այո՛, Նա, Ում գլխին փշե պսակ էին դրել․․․ Նա հասկանում է քեզ և քո իրավիճակը։ Եվ, ինչպես Նա ասաց Պողոս առաքյալին, նույն կերպ այսօր քեզ է ասում․ «Իմ շնորհը բավական է քեզ, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։  

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: