July-24

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ դու ուզո՞ւմ ես ընդունել Տեր Աստծո խոստումները

Իսկ դու ուզո՞ւմ ես ընդունել Տեր Աստծո խոստումները

Սիրելի՛ բարեկամ, այժմ, երբ մենք գիտենք, որ Աստված խոստումներ է տալիս և կատարելապես հավատարիմ է դրանք պահելու հարցում, խելամիտ կլինի, որ միասին քննենք, թե ինչ է պետք անել այդ խոստումներն ընդունելու և դրանց ժառանգորդը դառնալու համար։ 

Ի՞նչ ես կարծում՝ արդյոք գոյություն ունե՞ն պայմաններ, որոնց բավարարելու դեպքում միայն կարող ենք ընդունել Աստծո խոստումները։ 

Աստվածաշունչը չի խոսում այն մասին, որ Աստված ունի հատուկ «սիրելիներ» կամ Իր խոստումները ստանալու այնպիսի պայմաններ, որոնք միայն որոշ մարդկանց համար են։ Իրականում Աստված անաչառ Աստված է և չունի «ամենասիրելիներ»։ Նա ընդունում է բոլորին և սպասում է յուրաքանչյուր մարդու՝ դեպի Իրեն դառնալուն։ Նա նաև քեզ է սպասում (տե՛ս Հռոմեացիս 2.11):

Աստվածաշունչը հստակ նշում է, որ Աստծու խոստումները բոլոր նրանց համար են, ովքեր իրենց հույսը Տեր Հիսուս Քրիստոսի վրա են դնում։ 

Խոսքն ասում է, որ չնայած կյանքի դժվար իրավիճակներին, «հավատքի հերոսները» կարողացան ժառանգել Աստծու խոստումները, օրինակ՝ Սառան. 

«Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ և առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց» ‭(‭Եբրայեցիս‬ ‭11․11):

Հավատք ունենալը պարտադիր պայման է Աստծո խոստումները ժառանգելու համար։ Քո կյանքի ամենադժվար ժամանակներում ամենազորեղ հաղթանակների հասնելու համար հաճախ քեզ հարկավոր է ունենալ անկոտրում հավատք, որովհետև միայն նման հավատքն է ունակ տեսնելու ամենախավար ժամանակներից այն կողմ գտնվող ազատագրությունն ու վարձքը։ 

Համբերատար սպասել կարողանալը նույնպես կօգնի քեզ, երբ խոստման իրականացումն ուշանում է…

«Եվ այսպես համբերատար լինելով՝ նա հասավ խոստումին» (‭‭Եբրայեցիս‬ ‭6.15):‬ ‭‬‬

Այո՛, երբեմն մենք ստիպված ենք լինում երկար սպասելու, մինչև կիրականանա Աստծու խոստումը։ Այնպես որ լավ է, որ մնաս անկոտրում և դրական իմաստով համառ քո հավատքի մեջ այն Միակի հանդեպ, Ում համար չկա որևէ անհնարին բան։  

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծու խոստումները հենց քե՛զ համար են։ Եթե միա՜յն սկսես ուսումնասիրել, թե յուրաքանչյուր խոստում, որն ուզում ես քո կյանքում իրականացած տեսնել, ինչպիսի՞ հավատք է քեզնից պահանջում․․․ Այդ ժամանակ խոստումները քեզ շատ մոտ ու հասանելի կդառնան։ Ընթերցի՛ր և վերընթերցի՛ր Աստծու խոստումները։ Դրանց իրականացման պայմանները հենց խոստումների հետ միասին են տրվում։ Դրանք քոնը կդառնան, երբ ունենաս պայմաններին բավարարելու համար անհրաժեշտ հավատքը։ Աստծու խոստումները քե՛զ համար են։ Սպասի՛ր ու մի՛ հանձնվիր։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: