IMG_1796

Գլխավոր | Հրաշքներ | Թող Աստծո փառքը դրսևորվի քո կյանքում

Թող Աստծո փառքը դրսևորվի քո կյանքում

Սիրելի՛ բարեկամ, մի առիթով Չարլզ Սպերջենն ասել է. «Աստծո ծրագիրը Նրա բոլոր գործերում Նրա փառքի դրսևորումն է»:

Գուցե այսօր անցնում ես դժվար ու ցավալի ժամանակներո՞վ։ Եթե այո, ապա աղոթում եմ, որ այսօրվա ուղերձը քաջալերանք լինի քեզ համար: Հավատում եմ, որ Աստված կդրսևորի Իր փառքը քո ներկա իրավիճակների ու դժվարությունների մեջ: Եթե միայն Նրան հուսաս քո ամբողջ սրտով, ապա կտեսնես, թե ինչպես է Աստված քո կյանքի փոթորիկը խաղաղեցնում և բարդագույն իրավիճակները բարիին գործակից դարձնում։

Որպեսզի քո կյանքում նման հրաշքի ականատես դառնաս, նախ պետք է փոթորիկների միջով անցնես: Որպեսզի տեսնես, թե ինչպես է Նա հեռացնում սարերը քո կյանքի ճանապարհներից, նախ պետք է քո ճանապարհին անանցանելի սարերի բախվես: Այո՛, որպեսզի տեսնես, թե ինչպես է Աստված դրսևորում Իր փառքը, սկզբում պետք է անցնես անելանելի թվացող իրավիճակների միջով։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քաջացի՛ր։ Աստված Մեկն է, Ով կարող է քո կյանքի վատ բաները բարիին գործակից դարձնել և յուրաքանչյուր իրավիճակից ինչ-որ դրական բաներ դուրս բերել քեզ համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ բախվում ես մերժման, դավաճանության, սիրելի մարդու կորստի, աղքատության, հիվանդության, վիրավորական խոսքերի, լիակատար միայնության կամ մեկ այլ ճանապարհով եկած հուսահատությանն ու հուսալքությանը, հիշի՛ր, որ Աստված կարող է դեպի բարին շրջել քո կյանքի ամենադժվար ու ցավոտ հանգամանքները:

Աստվածաշնչում կարդում ենք. «Մեր Տեր Աստվածն ահա մեզ ցույց է տալիս Իր փառքն ու մեծությունը, և Նրա ձայնը լսում ենք կրակի միջից» (Բ Օրինաց 5․24):

Այս հատվածում Մովսեսը դիմում է Իսրայելի ժողովրդին և հիշեցնում, թե ինչ է արել Աստված և ինչ է խոսել։ Դո՛ւ էլ ինքդ քեզ հիշեցրու, որ Նա քո Տեր Աստվածն է և որ Նա չի փոխվում ժամանակի ընթացքում: Եթե Նա անցյալում քեզ ցույց է տվել Իր փառքը (սկսած քեզ փրկություն և հավիտենական կյանք շնորհելուց և Իրեն ընդունելու միջոցով նոր կյանք ու նոր սիրտ քեզ պարգևելուց), ապա համոզված եղի՛ր, որ Նա այսօր էլ և գալիք օրերին նույնպես կարող է քեզ օգնել և քո կողքին լինել կյանքիդ ամեն իրավիճակում և ցանկացած դժվարության մեջ։

Այո, եթե դու սիրում ես Նրա կամքը, ապա Աստված այսօ՛ր էլ քեզ հետ է: Դու մենակ չես և երբեք չես լինի, քանի որ հավատում ես Նրան և ապրում ես Նրա աշակերտի կյանքով:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: