Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում մի պատմություն կա, որն ինձ իրոք խորապես հուզում է։ Դա Աբրահամի կողմից սեփական որդուն՝ Իսահակին զոհաբերելու պատմությունն է։ Ինչպիսի՜ ծանր փորձություն և ի՜նչ մեծ հավատքի քայլ:
«Հավատով Աբրահամն Իսահակին զոհ մատուցեց, երբ փորձվեց. նա, որ խոստումն ընդունել էր, իր միակ որդուն զոհ մատուցեց։ Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին մեռելներից էլ հարություն տալ, ուստի նա հետ ստացավ իր որդուն» (Եբրայեցիս 11․17-19)։
Իսկ դու երբևէ անցե՞լ ես նման փորձության միջով։ Աստված պահանջե՞լ է քեզնից զոհաբերել այն, ինչը չափազանց թանկ է քեզ համար։ Աբրահամի համար Աստծու պահանջն անհամեմատ ավելի բարդ էր, քանի որ Իսահակը նրա միակ որդին էր՝ իր միսն ու արյունը, խոստման զավակը: Սակայն Աբրահամը վստահեց Աստծուն, և դա ճիշտ որոշում էր, քանի որ վերջին վայրկյանին Աստված ցույց տվեց, որ մեկ այլ զոհ էր նախատեսել: Այս պատմությունը նաև Աստծո կողմից Իր Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերության օրինակն էր։
Դու, վստահաբար, կարող ես քեզ համար ամեն թանկ բան զոհաբերել հանուն Աստծու՝ քո երազանքները, ամենաուժգին ցանկություները, երազանքիդ աշխատանքը կամ անձնական կյանքի վերաբերյալ սեփական պատկերացումներդ և այլն։ Աստված, անկասկած, լավագույնս կհոգա այդ ամենի մասին։ Սակայն Նա նախ ցանկանում է տեսնել քո սերն ու վստահությունն Իր հանդեպ, ճիշտ ինչպես Աբրահամի պարագայում էր:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահի՛ր Աստծուն քո ողջ էությամբ։ Տերը լիովին կապահովի քեզ այն ամենով, ինչից դու հանուն Նրա և Նրա հանդեպ քո սիրո հրաժարվել ես քո կյանքում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը