June-13

Գլխավոր | Հրաշքներ | Հիսուսը ցածրացրեց Ինքն Իրեն, իսկ Աստված բարձրացրեց Նրան

Հիսուսը ցածրացրեց Ինքն Իրեն, իսկ Աստված բարձրացրեց Նրան

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ գոհանալ և փառք տալ Աստծուն այն բանի համար, ինչ Նա անում է քեզ համար և ինձ համար:

Այն, ինչ արել է Աստված, պարզապես անհավատալի է: Եվ այսօր ես հրավիրում եմ քեզ կարդալու մի հիասքանչ աստվածաշնչյան հատված և խորհելու դրա շուրջ։ Դա Փիլիպպեցիս 2.5-11 հատվածն է, և առաջարկում եմ այնպիսի վայելքով ընթերցել այն, որ Աստծո Խոսքն իսկապես հագեցնի մեր հոգին:

Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար։

Սա մի զորավոր նկարագրություն է մեր Տեր Հիսուսի խոնարհ բնավորության և այն սիրո մասին, որը Նա ցուցաբերեց մեր հանդեպ՝ հանուն մեր փրկության հրաժարվելով երկնային փառքից։

Այս հատվածի ամեն մի միտքը անսահման սեր է իր մեջ պարունակում։ Ամեն մի տողը խոսում է Քրիստոսի խոնարհության և այդ խոնարհության շարժառիթ սիրո մասին։ Ամեն մի խոսքը Աստծո սիրո խոստովանությունն է մեզ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ինչպիսի՞ն է քո արձագանքը Նրա՝ այս անսահման սիրուն։ Արդյոք այս անպատմելի սերը քեզ կմղի՞ Նրա հավատարիմ աշակերտը դառնալու որոշում ընդունելուն և այդ նույն սիրով մյուսներին սիրելուն։

Շնորհակալությո՛ւն, մեր թանկագին ու աննման Տեր Հիսուս:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: