Սիրելի՛ բարեկամ, ինձ դուր է գալիս, երբ գրառումներ կատարելիս Սուրբ Հոգին է ինձ ուղղորդում։ Եվ նաև սիրում եմ գրել ազատ, երբեմն՝ դուրս գալով որոշ ընդունված կանոնների ու չափանիշների սահմաններից, երբ չեմ անհանգստանում տողերի քանակի մասին, որ պետք է պահեմ, կամ վերջնական ձևաչափի մասին և այլն։ Այս մոտեցումն ինձ թույլ է տալիս իրապես լինել ստեղծագործ՝ չշեղվելով իմ մտքի ընթացքից ու չկորցնելով սրտիս մեջ եղած մղումը։
Շատ հաճախ մենք փակուղում ենք հայտնվում հենց այն պատճառով, որ սարսափում ենք մեր կատարյալ չլինելու գաղափարից: Մենք երազանքներ ու ծրագրեր ունենք մեր սրտերում․․․ իսկ եթե դրանք չիրականանան, ու ամեն բան ձախողվի՞․․․։ Ես իսկապես ուզում եմ իրականացնել իմ այս նպատակը, իսկ եթե այն լավ կամ ամբողջական չստացվի՞․․․: Շատ կուզեի ծառայել Աստծուն եկեղեցում, իսկ եթե բավականաչափ տաղանդներ չունե՞մ․․։
Այս և նման այլ մտքերը մեզ հաճախ հետ են պահում ընթացքի մեջ մտնելուց։ Դրանք նաև դեպի փակուղի ուղղորդող մտքեր են։ Իսկ եթե հենց այսօր փոխե՞ս քո հանդեպ քո իսկ չափանիշները․․․։ Կարո՞ղ ես։
Եթե նպատակ ես դրել հասնել մի բանի, որն անհնար էր նախկինում, ապա վերը բերված մտածելակերպի առկայության պարագայում, ամենայն հավանականությամբ, նման նախաձեռնություն դու երբե՛ք չես էլ սկսի իրագործել։ «Կատարելությունը հենց անկատարության մեջ է դրսևորվում»:
Կատարելությունը կարելի է գտնել հենց մարդ լինելու պարգևի մեջ, որն իր մեջ ներառում է սխալներ անելու ազատությունը, կրկին փորձելու և սխալների շնորհիվ սովորելու փորձառությունը։
Աստված ուզում է, որ մենք լինենք ջանասեր և գործելու առումով վճռական, ոչ թե անթերի ու անսխալական։ Կատարելությանը սպասելու փոխարեն վճռականորեն առաջ ընթանալու որոշում կայացրո՛ւ: Քո ընթացքի մեջ կարող ես նաև սխալներ թույլ տալ, սակայն ապավինի՛ր Աստծուն և Նրա իմաստությանը:
Աստվածաշնչի Ա Մնացորդաց 16․11-12 հատվածում կարդում ենք այս տողերը․ «Փնտրեցե՛ք Տիրոջն ու Նրա զորությունը. Միշտ Նրա ներկայությո՛ւնը որոնեցեք։
Հիշե՛ք Նրա սքանչելի գործերը, որ արեց, Նրա նշաններն ու Նրա հրահանգները»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք թույլ չտաս, որ սխալվելու վախը քեզ հետ պահի գործելուց։ Ես քաջալերում եմ, որ հույսդ Տիրոջ վրա դնես և Նրան հանձնես քո անկատար լինելու բոլոր վախերը։ Ուզում եմ այսօր հատուկ աղոթել քեզ համար այս աղոթքով․ «Տե՛ր, լցրու Քո զավակին քաջությամբ: Խնդրում եմ՝ օգնի՛ր նրան ապրելու Քո կամքի համաձայն և առաջ գնալու այն ուղղությամբ, որով առաջնորդում ես։ Թող սխալվելու վախը երբե՛ք չկարողանա խանգարել նրա առաջընթացին: Ես աղոթում եմ, որ այս տողերն ընթերցող Քո զավակը բարձրանա և իրագործի այն ամենը, ինչ Դու նախասահմանել ես նրա համար: Աղոթում եմ, Հա՛յր, և խնդրում այս ամենը Քո Որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը