May-3

Գլխավոր | Հրաշքներ | Հույսդ Աստծո՛ վրա դիր և Նրա՛ն հավատա

Հույսդ Աստծո՛ վրա դիր և Նրա՛ն հավատա

Սիրելի՛ բարեկամ, ես երբեք չեմ դադարի պնդել ու սովորեցնել, որ մարդն իր հույսը պետք է Աստծո վրա դնի: Վստահի՛ր Նրա կողմից դրված առաջնորդներին ու ծառայողներին, սակայն հույսդ դիր միայն Ամենակարող Աստծո վրա, այլ ո՛չ թե որևէ մարդու:

Մեր Փրկիչ Տերը երբեք չէր անտեսում նրանց, ովքեր հավատք ունեին: Նա հավատք ունեցող մարդկանց էր փնտրում։ Իսկ երբ գտնում էր, չէր կարողանում անտարբեր մնալ նման մարդու և նրա կարիքների նկատմամբ։ Տեր Հիսուսը հաճախ հենց նման մարդկանց էր բժշկում։ Այդ առումով Նրա ամենասիրած արտահայտությունը հետևյալն էր. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ» (‭‭Մատթեոս‬ ‭8.13‬):

Մի օր, երբ Տեր Հիսուսն ուսուցանում էր մարդկանցով լի մի տան մեջ, Նա լսեց, որ  տանիքի վրա ինչ-որ իրարանցում է: Մարդիկ հեռացնում էին տանիքի գերանները, որպեսզի կարողանային մի անդամալույծ մարդու իջեցնել Նրա մոտ: Տեր Հիսուսի աչքերի առջև բացվեցին տանիքի գերաններից մի քանիսը, և ինչ-որ մեկին պարաններով իջեցրին վերևից։ Եվ մինչև Տերը կտեսներ, թե ո՛վ է այդ մարդը, Նա մեկ ուրիշ բան տեսավ, ինչը միշտ փնտրում էր՝ այդ մարդու ընկերների հավատքը (տե՛ս Ղուկաս 5․20 խոսքը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր Տերը ուզում է տեսնել քո՛ հավատքը: Քո հավատքը քեզ կարող է փոքր թվալ, սակայն Տեր Հիսուսը երբեք չի ասել, որ ինչ-որ բանի հասնելու կամ Աստծուց դա ընդունելու համար մեծ հավատք է հարկավոր: Մանանեխի հատի չափ հավատքը կարող է սարեր տեղաշարժել:

Ես գիտեմ, որ դու ունես հավատք։ Հավատա՛ Տեր Հիսուսի խոսքերին և Աստվածաշնչի խոստումներին։ Եվ եթե քո՝ թեկուզ փոքր հավատքը հպվի Տեր Հիսուսին, ապա այն, վստահաբար, բավարար կլինի, որպեսզի հենց հիմա Նա շրջվի դեպի քեզ ու ասի. «Քո հավատքը փրկեց քեզ»: Գնա՛ Տիրոջ առջև աղոթքով և հավատքով ստացի՛ր խնդրածիդ պատասխանը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: