May-1

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞րն է Աստծուց ներում և բժշկություն ստանալու հիմքը

Ո՞րն է Աստծուց ներում և բժշկություն ստանալու հիմքը

«Հիրավի, Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք Նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ Բայց Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայիա 53․4-5

Սիրելի՛ բարեկամ, այս հատվածում նշված վշտերն ու ցավերը կապ ունեն նաև հիվանդությունների հետ: Նա մեր վշտերը կրեց: Տեր Հիսուսը դրանք վերցրեց, իսկ մարդիկ կարծում էին, թե Աստված էր Նրան պատժում: Տեր Հիսուսը կրել է իմ և քո վշտերը, ցավերն ու տկարությունները: Նա վերքեր ստացավ և բազմաթիվ հարվածների արժանացավ իմ և քո գործած մեղքերի ու հանցանքների համար: Նա լիովին վճարել է իմ և քո մեղքերի ներման գինը:

Վերոնշյալ աստվածաշնչյան հատվածը մեծ կարևորություն ունի, որովհետև խաչի վրա կատարվածն ուղղակիորեն կապվում է մեր մեղքերի մահաբեր հետևանքների վերացման հետ. «․․․և Նրա վերքերով մենք բժշկված ենք»:

Այն ներառում է նաև մեր մեղքերի ներումն ու մեր ներքին զգացմունքային խնդիրների լուծումը: «Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ»:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես ընդունել Տեր Աստծու խաղաղությունը, որովհետև Տեր Հիսուսը ամբողջությամբ վճարել է դրա գինը քո փոխարեն: Քանի որ Նա բարձրացավ խաչն ու մահացավ՝ կրելով քո ցավերն ու անօրինությունները, ապա դու հիմք ունես ցանկացած խնդրի պարագայում Աստծուց բժշկություն ակնկալելու համար՝ ներառյալ մեղքերի ներումը և հոգու բժշկությունը:

Եվ եթե հավատում ես, որ Տեր Հիսուս Քո մեղքերի համար վճարել է խաչի վրա, ապա չես կարող անհավատությամբ վերաբերվել «․․․և Նրա վերքերով մենք բժշկված ենք» խոսքերին։

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես հավատում եմ, որ մեղավոր մարդ եմ և մեղքերի ներման կարիք ունեմ։ Հավատում եմ Աստվածաշնչում գրված ճշմարտությանը, որ Դու իմ մեղքերի համար կրեցիր խաչի տանջանքներն ու չարչարանքները։ Դու վճարեցիր իմ ներման գինը։ Եվ այդ գինը ներառում էր նաև իմ ցավերից, վշտերից ու հիվանդություններից ազատագրման ու բժշկության գինը։ Ես հավատում եմ, Տե՛ր, որ Դու ինձ համար նաև բժշկություն ես ապահովել խաչի վրա կրած Քո վերքերով։ Ես հավատում եմ Քեզ, Տե՛ր, և խնդրում եմ, որպեսզի բժշկես ինձ իմ հիվանդություններից ու ազատագրես ինձ իմ կապանքներից։ Շնորհակալ եմ, իմ բարի և բժշկող Տեր։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: