Նա Աստծո Որդին է:
Չնայած Տեր Հիսուսը լիովին մարդ էր, Նա ոչ մի անգամ մեղք չգործեց Իր երկրային կյանքի ընթացքում: Նա երկրի վրա ապրած միակ անմեղ մարդն է: Հակառակորդները՝ հրեաները, ջանք չէին խնայում Տեր Հիսուսին մեղքի մեջ գցելու, բայց ապարդյուն․ Նա կատարյալ էր:
Տեր Հիսուսը ծնվել է ախոռում։ Նա մեծացել է փոքրիկ գյուղում ՝ Նազարեթում, որտեղ սովորել է ատաղձագործություն: Տեր Հիսուսն ապրում էր խոնարհ կյանքով։ Նա չձգտեց փառքի և մարդկանց կողմից հատուկ պատվի Նա չարժանացավ:
Երբ Հիսուսը սկսեց Իր երկրային ծառայությունը, Նա ընտրեց սովորական ձկնորսների խումբ՝ որպես Իր հետևորդներ: Նա քայլեց այս երկրի վրայով այնպես, ինչպես մենք բոլորս: Նա մեզանից մեկն էր։
Հիսուսն ապրում էր մեր մեջ, որպեսզի մենք կարողանայինք տեսնել Աստծուն մեր աչքերով, ձեռքերով դիպչել Աստծուն, շրթունքներով խոսել Աստծո հետ, լսել Աստծո խոսքը մեր ականջներով և ապրել Աստծո հետ այս աշխարհում: Նա արեց այս ամենն, որպեսզի մենք կարողանանք սովորել, թե ինչպես նմանվել Նրան՝ Աստծո Որդուն:
Մենք նույնպես կարող ենք դառնալ Աստծո զավակներ: Տեր Հիսուսը մեզ ցույց է տվել, թե ինչպես ապրել, սիրել և ընդունելի լինել Աստծուն, ով Նրա Հայրն է և մեր Հայրն է: Բայց սա այն ամենը չէ, ինչ Տեր Հիսուսն արեց մեզ համար:
Հիսուսը երկիր եկավ ավելի քան 2000 տարի առաջ՝ փրկելու մեզ մեր մեղքերից, որոնք մեզ բաժանում են Աստծուց: Միայն Նա ուներ զորություն և կարողություն մեզ հաշտեցնելու Աստծո հետ: Մահանալով խաչի վրա՝ Տեր Հիսուսը վճարեց մեր մեղքերի գինը և ճանապարհ բացեց Աստծո հետ հավիտենությունն ապրելու համար:
Տեր Հիսուսն ինքնակամ խաչվեց մեր փոխարեն՝ վճարելով մեր մեղքերի գինը, մահացավ և հարություն առավ մեռելներից։ Տերը կենդանի Աստված է: Նա ցանկանում է լինել քո Տերն ու Փրկիչը, բայց նաև՝ քո ընկերը: