April-3

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ է պետք անել խաթարված հարաբերության ժամանակ

Ի՞նչ է պետք անել խաթարված հարաբերության ժամանակ

Սիրելի՛ բարեկամ, այսօր քննարկելու ենք այն, թե ինչ կարող ես անել, երբ ինչ-որ մեկի հետ հարաբերությունդ խաթարվել է։ Վիճաբանություններ ու անհամաձայնություններ կարող են պատահել ցանկացած մեկի հետ, սակայն երկկողմանի հաշտության քայլերով հնարավոր է կրկին վերականգնել խաթարված հարաբերությունը։ Իսկ որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է նախ վերականգնել կոտրված վստահությունը։ Եվ սրան հասնելու համար կարևոր է հասկանալ, թե ինչն է եղել քո սխալը և ինչը՝ դիմացինի սխալը։ Իսկ հետո պետք է սրտանց ներել նրան իր սխալի համար և սրտանց ներողություն խնդրել նրանից քո սեփական սխալի համար։ 

Ներումն, իրականում, առանցքային գործոն է հարաբերությունների վերականգնման հարցում։ Առանց ներման հնարավոր չէ վերականգնել որևէ խաթարված հարաբերություն։ Ահա թե ինչ կարող ես անել գործնական առումով…

  • Ներկայացրո՛ւ քո խնդիրը Տեր Աստծու առջև։ Պատմի՛ր Նրան քո կրած վիրավորանքի մասին։ Եղի՛ր բացարձակ անկեղծ։ Խնդրի՛ր օգնել քեզ ներելու կամ ներողություն խնդրելու հարցում։
  • Այնուհետեւ Տիրոջ ներկայության մեջ որոշիր ներել այնպես, ինչպես Տեր Հիսուսն էր սովորեցնում. «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին» (Մատթեոս‬ ‭6․12‬)։
  • Եվ վերջում փորձիր ոչ թե մտքիդ մեջ, այլ բարձրաձայն Տեր Աստծու առջև ասել, որ դու ներեցիր քեզ նեղացրած անձին։ 

Մենք երբեմն բախվում ենք հետևյալ մոտեցումն ունենալու գայթակղությանը. «Ես կսպասեմ, մինչև որ դիմացինը մոտենա ու ներողություն խնդրի ինձնից, և այդ ժամանակ էլ կներեմ նրան»։ Ցավոք, նման դեպքերում սովորաբար տվյալ մարդն այդպես էլ չի մոտենում, և արդյունքում մենք շարունակում ենք մնալ վիրավորված, գերի ենք մնում մեր աններողամտությանը և շարունակում ենք տառապել ու ճնշվել խաթարված հարաբերությունների պատճառով։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ զրկիր քեզ այն ազատությունից, որը կարող ես ընդունել, երբ որոշում ես կայացնում ներել դիմացինին։ Դու ստեղծվել ես ազատ լինելու համար, վայելելու համար այն կյանքը, որն Աստված է պատրաստել քեզ համար։ Թույլ մի՛ տուր, որ աններողամտությունը գողանա քո կյանքն ու ուրախությունը։ Աստված կօգնի քեզ ներելու հարցում, եթե միայն որոշում կայացնես անելու դա։ Եվ Տերը կանի դա այն դեպքում, երբ իմաստություն և քաջություն խնդրես Իրենից։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: