March-24

Գլխավոր | Հրաշքներ | Աստված մի՛շտ է հասանելի…

Աստված մի՛շտ է հասանելի…

Աստված հասանելի է ցանկացած պահի՝ գիշեր և ցերեկ:

Սիրելի՛ բարեկամ, ես շատ եմ սիրում կարդալ «Քո հրաշքն` ամեն օր» ուղերձներն ընթերցող մարդկանց թողած մեկնաբանություններն ու արձագանքները։ Շատ կուզեմ, որ դու էլ քո արձագանքը գրես մեկնաբանություններում կամ գրես ինձ անձնական նամակով, քանի որ նման վկայությունները կարող են քաջալերանք լինել մյուսների համար, ինչպես նաև մեր Տեր Աստծո սուրբ անունը փառավորելու հիանալի պատճառ դառնալ։ 

Մի անգամ մի երիտասարդ կին էր գրել ինձ և ասում էր, որ «Քո հրաշքն` ամեն օր» ուղերձները հատուկ իր և իրեն նման մարդկանց համար են։ Նա խորը մերժվածության և հուսահատության մեջ էր, սակայն այս ուղերձները լույսի շող էին բերել նրա կյանքում։ Մեկ ուրիշը վկայեց, որ հրաշալի է օրը սկսել Աստծո Խոսքի թարմ ու քաջալերող սնունդն ընդունելով։ 

Ես իմ ամբողջ էությամբ համոզված եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալ պետք է իր օրը սկսի հոգևոր առանձնացումով, որի մեջ կներառվի աղոթքը, Աստծո Խոսքի ընթերցանությունը և լռության ու մտորումների ժամանակահատվածը: Մեր Տեր Աստծո հետ զրույցին ժամանակ հատկացնելու և Նրանից լսելու փորձառությունը, իրապես, Տիրոջ հետ մտերմության ամուր և խորը հիմքերից մեկն է: Սակայն սա չպետք է սահմանափակվի առավոտյան առանձնացված մի ժամանակահատվածով միայն: Դու կարող ես ողջ օրվա ընթացքում լինել Տեր Աստծո քաղցր ու բժշկարար ներկայության մեջ։

Տերը քեզ հետ կլինի, եթե անգամ բոլոր մարդիկ հրաժարվեն քեզնից։ Աստված հավատարիմ է։ Նա կշարունակի հավատարիմ մնալ, և միշտ կարող ես հույսդ Նրա վրա դնել, որովհետև Նա հասանելի է միշտ և ամեն ժամանակ։

Սա անհերքելի ճշմարտություն է։ Աստված հասանելի է ցանկացած պահի՝ գիշեր և ցերեկ, միշտ և ամեն րոպե: Նա ո՛չ ննջում է և ո՛չ էլ քնում (տե՛ս Սաղմոս 121.4 խոսքը): Նրա հայացքն ուղղված է դեպի քեզ: Նա գիտի` դու երբ ես նստում և երբ ես վեր կենում (Սաղմոս 139.2-5):

Իսկ Սաղմոս 46.1 խոսքում կարդում ենք․ «Աստված ապավեն և զորություն է մեզ համար. Նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ,  տեսնո՞ւմ ես՝ Աստված հասանելի է ամեն ակնթարթ հենց քո աղոթքների շնորհիվ՝ շաբաթը յոթ օր, օրը` քսանչորս ժամ: Աղոթքը մեր ուղիղ կապն է Տեր Աստծո հետ: Եթե կուզես՝ ե՛կ միասին գոհանանք Նրանից՝ միասին աղոթելով այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ, որ ամեն րոպե և միշտ հասանելի ես ինձ: Շնորհակալ եմ, որ հոգ ես տանում ինձ համար և գիտես այն ամենն, ինչի միջով հիմա անցնում եմ: Դու այնքա՜ն հավատարիմ ես, իմ սքանչելի՜ Հիսո՛ւս։ Ես սիրում եմ Քեզ իմ ողջ սրտով, հոգով ու էությամբ: Աղոթում եմ Քո սուրբ ու զորավոր անունով։ Ամեն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: