November-24

Գլխավոր | Հրաշքներ | Երբ հակում ունես ինքդ քեզ ուրիշների հետ համեմատելու․․․

Երբ հակում ունես ինքդ քեզ ուրիշների հետ համեմատելու․․․

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ ինքդ քեզ մյուսների հետ համեմատելը ամենավատ պատուհասներից մեկն է, որ կարող է խորը հոգևոր հարված հասցնել քո մտածելակերպին։ Որոշ մարդկանց մոտ դա կարող է ստացվել չմտածված կերպով, մյուսների մոտ լինել սովորություն, իսկ երրորդների մոտ՝ սխալ ինքնագնահատականի հետևանք։ Եվ այս ողջ ընթացքի սկզբնաղբյուրը նախանձն է կամ դիմացինով հմայված լինելը։ Ամեն դեպքում, մարդկանց հետ համեմատվելով ապրելը արատավոր ընթացք է։ 

Ինքդ քեզ ուրիշների հետ համեմատելը բացասական ազդեցություն է ունենում քո ապագայի վրա… Մարդուն նախանձելն այն մեղքերից մեկն է, որի մասին Աստված խոսում է Տասը Պատվիրանների մեջ (սա այն մեղքն է, երբ մարդիկ ցանկանում են ունենալ այն, ինչը ունեն ուրիշները կամ աչք են դնում մի բանի վրա, որն իրենցը չէ): 

Նախանձ մարդը միշտ դժգոհ է իր կարգավիճակից և իր ունեցածից։ Նա մշտապես կարծում է, թե մյուսների ունեցածը, կարգավիճակը կամ անգամ հարաբերություններն ավելի լավն են, քան իրենը։ Նա ուզում է լինել այն մարդկանց նման, ում նախանձում է, կամ ունենալ այն, ինչ նրանք ունեն՝ թե՛ նյութական և թե՛ ոչ նյութական առումներով։ 

«Հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, իսկ նախանձը փտություն է ոսկորների համար» (Առակաց 14‬.30‬)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք մի համեմատվիր մյուսների հետ։ Մի փափագի՛ր ունենալ մյուսների երեխաների պես երեխաներ, ամուսինների պես ամուսին, կնոջ պես կին, աշխատանք, գեղեցկություն, մեքենա, տուն, ունեցվածք, արտաքին և այլն։ Աստված քեզ առանձնահատուկ է ստեղծել և քեզ հատուկ հանձնարարությամբ ու առաքելությամբ է այս աշխարհ ուղարկել։ Մյուսների ունեցածը փափագելն առաջին հերթին հե՛նց քեզ է վնասում։ 

Այժմ փորձի՛ր անկեղծորեն պատասխանել այս հարցին։ Արդյոք ունենո՞ւմ ես նման մտքեր․

  • Նա ավելի օրհնված է, քան ես։ 
  • Նա ավելի տաղանդավոր է և ավելի շատ պարգևներ ունի, քան ես։ 
  • Նա ավելի շատ ընկերներ ունի, քան ես։ 
  • Նրա կյանքում ավելի շատ հաջողություններ ու հաղթանակներ կան, քան իմ կյանքում։ 
  • Նրան ավելի շատ են հավանում ու սիրում, քան ինձ։ 
  • Նրանով բոլորը հիանում են, իսկ ինձ չեն էլ նկատում։
  • Եվ այլն։

Նման համեմատությունները մյուսների հետ սկզբում կարող են ոչ մի վտանգ իրենց մեջ չկրել։ Սակայն երբ այս մտքերը արմատանում են մարդու էության մեջ, ապա աստիճանաբար ծնում են բարկություն, դառնություն ու տրտմություն։ Հասնելով իրենց գագաթնակետին՝ նման համեմատությունները մարդկանցից գողանում են նրանց երազանքները, առաքելությունը և անգամ արտաքինը, քանի որ նրանց հայացքը կենտրոնացած է կողքինի վրա և ոչ թե Տեր Աստծու ու Նրա ծրագրերի։ Սակայն միայն Տերն է, որ կատարյալ ծրագիր ունի քեզ համար, և միայն Տեր Հիսուսն է, որ մեր չափանիշն է, Ում մենք պետք է ձգտենք նմանվել։

Այսօր դու կարող ես քո սրտից արմատախիլ անել մյուսներին նմանվելու այդ չար զգացումը. 

  • Խնդրի՛ր Տեր Աստծուն ներել քեզ սրտումդ նախանձ ունենալու համար։ 
  • Գոհացի՛ր Տեր Աստծուց այն կյանքի, պարգևների ու տաղանդների համար, որ Նա տվել է քեզ։ 
  • Փա՛ռք տուր Նրան քեզ առանձնահատուկ կերպով ստեղծելու համար։ 
  • Աղոթքով զարգացրո՛ւ տաղանդներդ… և համբերությամբ հարատևի՛ր քո կանչվածության մեջ։
  • Սրտանց գոհացի՛ր Տեր Աստծուց այն առատ հունձքի համար, որը Նա պատրաստել է քեզ համար, եթե հավատարիմ լինես և մնաս Նրա կամքի մեջ։ 

Ես շատ հույս ունեմ, որ այսօրվա ուղերձը կօգնի քեզ այլևս մյուսների հետ չհամեմատվելու հարցում։ Աղոթում եմ, որ տեսնես այն բոլոր բարիքները, տաղանդներն ու առանձնահատուկ որակները, որ Տերն է քեզ պարգևել, և առաջ գնաս քեզ համար Նրա սահմանած ընթացքի մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ 

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: