September-5

Գլխավոր | Հրաշքներ | Դու ծնվել ես մարդկանց Աստծո սերը հայտնելու համար

Դու ծնվել ես մարդկանց Աստծո սերը հայտնելու համար

Սիրելի՛ բարեկամ, նախ այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ օրդ մեր քաջալերական ուղերձներով սկսելու համար։ Հավատում եմ, որ մեր փոխանցած քաջալերանքն ու աստվածաշնչյան խորհուրդները քայլ առ քայլ ավելի ու ավելի են մոտեցնում քեզ Տեր Աստծուն և օգտակար են քո հոգևոր աճի ու ամրացման համար։ Գիտեմ նաև, որ շատ շատերը մեր ամենօրյա ուղերձները ուղարկում են իրենց ծանոթներին ու բարեկամներին և միջոց դառնում, որպեսզի Աստված օրհնի նաև նրանց կյանքերը։

«Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Ես պատասխանեցի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր» (Եսայիա 6․8

Այո՛, Աստծո Խոսքը մարդուն փոխակերպելու հատկություն ունի։ Աստված Իր Խոսքի ճշմարտություններն ու խոստումների հանդեպ վստահությունը դնում է քո սրտում և դարձնում դրանք քո էության անբաժան մասնիկը։ Դու կանչված ես Նրան ծառայելու և կյանքդ մյուսների օրհնության միջոց դարձնելու համար։ Եվ եթե իրագործես այս կանչվածությունդ, ապա այդ ժամանակ կվայելես Աստծո քաղցրությունն ու մարդկանց սիրելու բերկրանքը։ 

Յուրաքանչյուր ոք, ով որոշում է կայացնում ծառայելու Տեր Աստծուն, դառնալու Քրիստոսի աշակերտը և ապրելու այս ժամանակավոր կյանքը մյուսների կյանքում դառնալով օրհնության ու բարիքի աղբյուր, վայելում է Տեր Աստծո շնորհների, իմաստության ու զորության առատությունը սեփական կյանքում։ Նման մարդը դառնում է Աստծո սիրո դեսպանը և մյուսների կյանքում Տիրոջ օրհնությունների իրականացման միջոցը։

Այդ ժամանակ դու լցվում ես Քրիստոսի Հոգով ու Նրա կյանքով այնքա՜ն առատորեն, որ տարբերվում ես մյուսներից և, որտեղ էլ լինես, ամենուր տարածում ես Նրա սերն ու անուշահոտությունը։

«Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց։ Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված Ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ» (Բ Կորնթացիս 5․19-20

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, անկախ քո կարգավիճակից, ընտանեկան ու սոցիալական դիրքից, հոգևոր տարիների քանակից կամ հոգևոր գիտելիքներիդ պաշարից, դու կարող ես ծառայել Աստծուն և Նրա ձեռքում դառնալ մարդկանց օրհնություն փոխանցելու զորավոր մի միջոց։ Ես քեզ կոչ եմ անում որոշում կայացնել և կյանքդ ապրել մյուսների կյանքում սիրո և հոգատարության ազդեցություն թողնելու նպատակով։ 

Աղոթի՛ր ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես իմ անձը Քեզ եմ հանձնում։ Ես Քոնն եմ և ուզում եմ ավելի շատ լցվել Քեզնով՝ Քո Հոգով ու Քո սիրով, որպեսզի կարողանամ Քո սիրով սիրել մյուսներին, ներդրվել նրանց փրկության ու վերականգնման համար և օրհնության միջոց դառնալ իմ շրջապատի բոլոր մարդկանց համար։ Վերցրո՛ւ ինձ, փոխակերպի՛ր և դարձրո՛ւ ինձ Քո դեսպանը, որպեսզի կարողանամ մարդկանց ցույց տալ Քո անսահման սերը նրանց հանդեպ։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: