July-20

Գլխավոր | Հրաշքներ | Խաղաղություն գտի՛ր ամեն ժամանակ և ցանկացած իրավիճակում

Խաղաղություն գտի՛ր ամեն ժամանակ և ցանկացած իրավիճակում

«Իսկ Ինքը՝ խաղաղության Տերը, թող ամեն ժամ ու ամեն կերպ ձեզ խաղաղություն տա։ Տերը ձեզ բոլորիդ հետ» (Բ Թեսաղոնիկեցիներին‬ ‭3.16‬): 

Սիրելի՛ բարեկամ, Աստված ոչ միայն կարող է քեզ մի այնպիսի խաղաղություն տալ, որը գերազանցում է ամեն մարդկային պատկերացում, այլ, իրականում, հենց Նա Ինքն է խաղաղությունը։

Աստվածաշունչը վկայում է, որ Տեր Հիսուսն է Խաղաղության Իշխանը։ Նա է կայունության չափանիշը։ Փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա՛ Նրա մեջ։ 

  • Քեզ անտեղի մեղադրող բոլոր ձայների մեջ դու խաղաղություն կգտնես։ 
  • Անարդար կամ արհամարհական վերաբերմունքի հանդիպելիս քո ներսում մի քաղցր խաղաղություն կտիրի։ 
  • Հիվանդության դեմ մղած քո ամենախորը պայքարի մեջ անգամ դու կհասկանաս, թե ինչ է նշանակում փոթորկի մեջ լինել խաղաղ։ 
  • Ի պատասխան ընտանիքումդ ծագած խնդիրների դու կճաշակես Աստծո խաղաղությունը քո սրտում։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, և եթե դու անկեղծորեն դավանում ես, որ քո կյանքը խաղաղության Իշխանին է պատկանում, ապա Նրա երկնային բնույթը տեսանելի կերպով դրսևորվելու է քո էության մեջ։ Նրա շնորհիվ դու քո մեջ զարգացնում ես խաղաղությամբ լեցուն սիրտ և ուրախությամբ բռնկված հոգի։ 

Եվ վերջում մի շատ կարևոր ճշմարտություն․ իրական դավանությունը միայն խոսքերը չեն։ Շատերը կարող են դավանել ու ասել․ «Հայր, ես հենց հիմա Քո խաղաղությունն եմ ընդունում իմ սրտի մեջ․․․» կամ այլ նմանատիպ հռչակումներ ու դավանություններ անել։ Ամբողջ գաղտնիքը նրանում է, որ Տեր Հիսուսի խաղաղությունը միայն Նրա աշակերտների համար է։ Դու չես կարող Նրա խաղաղությունն ընդունել, քանի դեռ չես որոշել դառնալ Նրա աշակերտը՝ կարգապահ, հավատարիմ և Տեր Հիսուսի առաքելությանը նվիրված։

Դավանի՛ր խոսքով, դավանի՛ր քո որոշումներով, դավանի՛ր քո վարքագծով ու գործերով և կտեսնես, թե ինչպես է մարդկային հասկացողությունից վեր երկնային այդ խաղաղությունը հաստատվում քո սրտի մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: