July-15

Գլխավոր | Հրաշքներ | Աստված միշտ պահում է քեզ տված Իր խոստումները

Աստված միշտ պահում է քեզ տված Իր խոստումները

«Եվ Աստված ասաց. «Երկիրը թող կանաչ խոտ աճեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա՝ իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա»։ Եվ այդպես եղավ։ Երկիրը կանաչ խոտ աճեցրեց, սերմ տվող խոտ՝ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ է՝ իր տեսակի պես։ Աստված տեսավ, որ բարի է» (‭‭Ծննդոց‬ ‭1.11-12‬

Սիրելի՛ բարեկամ, հենց այն նույն պահից սկսած, որ Աստված խոսեց այս հրամանը, այլ խոսքերով ասած, աշխարհի արարչագործության հենց սկզբից Երկիրը չի դադարել բույսեր ունենալուց և սերմեր տալուց։ Բնությունը երբեք չի դադարել աճել ու զարգանալ։ Փաստն այն է, որ մեր մոլորակի բնությունն ու ողջ տիեզերքը շարունակում են հնազանդվել Աստծո գերադաս հրամանին՝ այն Խոսքին, որը դուրս է եկել այն մեկի շուրթերից, Ով ողջ արարչագործության Հեղինակն է։

Եթե դու համաձայն ես տեր Աստծո սկզբունքների հետ, հավատում ես Նրա Խոսքի բացարձակ ճշմարիտ լինելուն և Նրա կամքին համահունչ ես քայլում քո երկրային ընթացքի մեջ, ապա կարող ես վստահաբար համոզված լինել, որ աստվածաշնչյան այս խոստումները իրականություն են դառնալու քո կյանքում…

  • Նրա բերանից դուրս եկած խոսքը ապարդյուն չի վերադառնա մինչև չկատարի ու ավարտին հասցնի այն ամենը, ինչի համար որ ուղարկվել է։ (տե՛ս ‭‭Եսայի‬ ‭55.11‬ խոսքը)։ 
  • Եթե Աստված քեզ Խոսք է ուղարկել, ապա այն անպայման կիրականանա քո կյանքում։  

           (տե՛ս ‭‭Ամբակում‬ ‭2.3 խոսքը)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Քրիստոսի աշակերտները մեծ օրհնության մեջ են ապրում և լցված Նրա կյանքով։ Մեր կյանքի բարգավաճումն ու հաջողվածությունը այս աշխարհի չափանիշներով մեծարվելն ու բարգավաճելը չէ, այլ Տեր Հիսուսի հանձնարարած գործը հաջողությամբ իրագործելը և հանուն Նրա Արքայության պտուղներ բերելը։ Հավատում եմ, որ դու նույնպես Աստծո շնորհքի և զորության զորավոր վկան ես դառնալու։ Տեղ մի՛ տուր մտքերիդ մեջ ծնվող կասկածներին։ Վախերիդ առաջ փակի՛ր հնարավոր բոլոր դռները։ Եղի՛ր կարգապահ հավատացյալ և Աստծո գործի հավատարիմ մշակ, ու վստահաբար կարող եմ ասել, որ տեսնելու ես Աստծո խոստումների իրականացումը քո կյանքում։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: