June-22

Գլխավոր | Հրաշքներ | Հայրը երկրպագուներ է փնտրում

Հայրը երկրպագուներ է փնտրում

Սիրելի՛ բարեկամ, Աստծուն ուղղված մեր հոգով ու ճշմարտությամբ երկրպագությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ․ 

  • Երկրպագության երգերով,
  • Երախտագիտության դրսևորումներով,
  • Նրա Խոսքի շուրջ մտորումներով,
  • Նրա կամքին հնազանդվելով,
  • Նրան ծառայելով,
  • Եվ այլն։

Այս ամենը մեզ մոտեցնում է Աստծուն։ Եվ ամենից շատ Տերն ակնկալում է, որ մենք անկեղծորեն ու մեծ փափագով կփնտրենք Իրեն։ 

Մի հոգևոր ուսուցիչ ասել է հետևյալը․ «Երկրպագությունը մարդու սերն առ Աստված արտահայտելու ամենաճշմարիտ ձևն է, քանի որ այն ենթադրում է Աստծուն ուղղված պատվելու այնպիսի դրսևորումներ, որոնց Նա արժանի է։ Դա դեպի Աստված վերադառնալու մեր կերպն է, որը բխում է մեր հանդեպ դրսևորած Նրա զարմանահրաշ սիրուց»։

Աստծուն ուղղված երկրպագությունը Նրանից ստացած սիրուն մեր հնազանդությամբ արձագանքելն է։ Երկրպագությունը մեր ունեցած հավատքին գործնական կիրառություն տալն է՝ հավատք, որ երկինքն ու երկիրը ստեղծած Աստված մարդացավ, ապրեց անարատ ու սուրբ կյանքով այս երկրի վրա, ուսուցանեց մեզ ճշմարտության ճանապարհը և մեր մեղքերի համար Իր կյանքը դրեց՝ կրելով խաչի տառապանքներն ու տանջալի մահը։ Եվ այս ամենը Նա արեց հանուն նրա, որ մենք հնարավորություն ունենանք հաշտվելու Իր հետ և մոտենալու Իրեն։ 

Նա թողեց Իր մեծափառությունը, Ինքն Իրեն իջեցրեց մարդ լինելու աստիճանի և դեռ ավելին՝ մինչև խաչի մահը։ Նա ցածրացավ, որպեսզի բարձրացնի մեզ՝ ընկածներիս։

«Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահը» (Փիլիպպեցիս 2․5-8

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե սովորես ճշմարիտ կերպով երկրպագել Աստծուն, ապա ավելի մտերմորեն կճանաչես Նրան և անձնական հայտնությամբ կհասկանաս, թե Ո՞վ է Հայրը և թե ինչպիսի սեր ունի Նա քո հանդեպ:

Հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով. «Տե՛ր, ուզում եմ, որ իմ կյանքը Քեզ ուղղված երկրպագություն լինի, և իմ երկրպագությունը խոսի այն մասին, թե որքա՜ն շատ եմ Քեզ սիրում։ Ես ուզում եմ ոչ միայն երգել քո փառքի մասին, այլև Քո կամքին իմ հնազանդությամբ ցույց տալ, որ շնորհակալ եմ Քո սիրո և իմ փրկության համար վճարված մեծ գնի համար։ Խնդրում եմ, որ միշտ ինձ հետ լինես և առաջնորդես ինձ։ Ես ուզում եմ զգալ Քո ներկայությունն ու քո առաջնորդությունը իմ ապրած կյանքի և կայացրած որոշումների մեջ։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որ սովորեմ հոգով ու ճշմարտությամբ Քեզ երկրպագել։ Թո՛ղ Քո սերն այսօր առանձնահատուկ կերպով հպվի իմ սրտին և բազմապատկի իմ երախտագիտությունն ու սերը Քո հանդեպ։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: