F35C839B-7F2D-489D-814D-5DA06572A2DE

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քեզ նոր կյանք է առաջարկում

Աստված քեզ նոր կյանք է առաջարկում

Սիրելի՛ բարեկամ, կարծում եմ՝ չկա աշխարհում որևէ մեկն ով երբեք չի անցել անհուսության ու անելանելիության ընթացքով։ Եվ չկա մի մարդ, ով նման պահերին չի երազել ամեն ինչ նորից սկսելու հնարավորության մասին։ Երանի՜ թե հնարավոր լինել հետ տալ ժամանակը ու ամեն բան նորից սկսել… Սակայն եթե դա անհնարին է, ապա երկրորդ հնարավորություն ստանալը որոշ դեպքերում հնարավոր տարբերակ է բազմաթիվ մարդկանց համար։ 

Աստվածաշունչը սովորեցնում է մեզ այդ մասին. «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (‭‭Բ Կորնթացիս‬5․17‬

Աստծո անսխալական Խոսքն ասում է, որ քո կյանքում դա հնարավոր է, եթե դու Քրիստոսի մեջ ես։ Շնորհիվ Տեր Հիսուսի կյանքդ նոր էջից սկսելու երազանքը դառնում է հնարավոր և իրական։ Քո անցյալի մութ ու խավար էջերը, այն ամենն ինչի համար ափսոսում ես՝ սխալներդ, ձախողումներդ, բաներ, որ կուզեիր արած կամ ասած լինեիր, մի խոսքով այն ամենը, որ վաղուց արդեն անցյալին է պատկանում, անցել են և Աստված քեզ համար ամեն բան նոր է անում։ Դու կարող ես ամեն բան նորից սկսել, նոր սկիզբ, նոր էջից՝ մաքուր էջից սկսվող կյանք ունենալ։ 

Տեր Հիսուսը Գողգոթայի խաչի վրա վճարել է, որպեսզի դու կարողանաս մաքրվել անցյալի մեղքերից, սխալներից ու ցավ ծնող հիշողություններից։ Նա ջնջել է քո անցյալի բոլոր խավար գործերը։ Մտի՛ր Աստծո քեզ շնորհած այս նոր կյանքի մեջ վստահությամբ և հավատքով։ Դու այլեւս այն հին մարդը չես։ Աստվածաշունչն ասում է, որ այն մեղքերը գործած հին մարդը մահացել է։ Հիմա դու նոր արարած ես՝ Աստծո Խոսքից ու Աստծո Հոգուց ծնված նոր մարդ։ Դու արդեն մի ճանապարհի վրա ես, որը քեզ փոխակերպում է ու դարձնում այնպիսին, ինչպիսին Աստված է ցանկանում քեզ տեսնել։ 

Եթե այսօր քեզ հեռու ես զգում քո Տեր Աստծուց, եթե ձեր մեջ ասես մի պատնեշ լինի, ապա ճիշտ ժամանակն է հրավիրելու Նրան քո կյանք կամ թարմացնելու Նրան խոստացած անմնացորդ նվիրման քո որոշումը։ Աստված փափագում է օրհնել քեզ, մխիթարել և վերականգնել։ Նա փափագում է քեզ հետ մտերմությանը, քո սրտին հպվելուն ու քո ներաշխարհն Իր խաղաղությամբ և ուրախությամբ լցնելուն։ 

Այն սերը, որ Նա ունի քո հանդեպ զորավոր մի ուժ է, որ ցրում է ամենամութ խավարը։ Նրա սերը զորություն ունի իր մեջ․․․ 

  • Օր օրի փոխակերպելու քո կյանքն ու ազատագրելու քեզ բոլոր կապանքներից։ 
  • սրբելու արցունքներդ ու մխիթարելու հոգիդ։ 
  • բուժելու բոլոր վերքերդ ու բժշկելու մարմինդ։ 

Աստված հրավիրում է քեզ նոր կյանք սկսելու։ Եվ դա հնարավո՛ր է Նրա զորավոր սիրո շնորհիվ։ Իսկ ինչո՞ւ չբացես սիրտդ Նրա առջև և ամեն բան նոր էջից սկսես։ 

Մաղթում եմ, որ օրդ վայելես Տեր Աստծո քաղցր ու զորավոր ներկայության մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: