Սիրելի՛ բարեկամ, Ամենակարող Աստված քեզ համար մի շատ կարևոր բանից է հրաժարվել… Հանուն իմ և քո հանդեպ ունեցած Իր սիրո Նա մի կողմ դրեց Իր ամենակարողությունը։
Մի պահ խորհիր այս մասին… Նա կառավարում է ողջ տիեզերքը։ Նա իշխում է ամե՛ն բանի վրա։ Նա չունի ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ։ Ամեն բան Նրան է ենթարկվում։ Ամեն բան Նրա զորության տակ է։ Ամեն բան… բայց Իր այս ամենակարողության մեջ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ տակնուվրա արեց Նրա սիրտը… Եվ դա դու ես։ ԱՅՈ՛, ԴՈւ։ Նրա անսահման մեծ ու բարի սիրտը, որ լցված է աննկարագրելի մի սիրով, տակնուվրա է լինում յուրաքանչյուր մարդու փրկության համար։
Այսպիսով, ամենակարող Աստծու փառքից Նա Ինքն Իրեն իջեցրեց և դարձրեց ամենացածրը։ Նա մարմին հագավ և բնակվեց մեր մեջ։ Նա մարդկային կերպարանք առավ, որպեսզի կիսի քո մարդկային տկարությունները։ Կիսի քո մարդկային տրտմությունները։ Անսահման մեծությունից Նա Ինքն իրեն դարձրեց փոքրագույն։ Անսահման փառավորից Նա դարձավ անսահման խոնարհ…
Փիլիպպեցիս 2.8–9 հատվածում կարդում ենք. «…Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է…»։
Ինչպիսի՜ անըմբռնելի սեր է սա իմ և քո հանդեպ։ Ինչպիսի՜ զոհաբերություն… Կարո՞ղ ես լսել Քրիստոսի սրտի արագացած բաբախյունը քեզ համար…Հենց հիմա լսիր Նրա ձայնը և ընդունիր քեզ ուղղված Նրա այս խոսքերը. «Խաչի վրա Ես մենակ էի, չունեի ոչ մի զորություն, ոչ մի ուժ։ Ես Ինձ վրա կրեցի քո բոլոր մեղքերը, բոլոր մեղադրանքները, որ ուղղված էին քեզ, քո յուրաքանչյուր տկարությունը։ Ես մահացա քո փոխարեն, սակայն Իմ Հայրը մեռելներից հարություն տվեց Ինձ և մի անուն շնորհեց, որ վեր է բոլոր անուններից։ Այսօր Ես ապրում եմ քո մեջ և քեզ համար։ Ես վճարել եմ գինը, որպեսզի դու կարողանաս փրկվել ու ապրել Իմ մեջ»։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված սիրում է քեզ աննկարագելի ու անսահման մեծ սիրով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը