March 24

Գլխավոր | Հրաշքներ | Դու թանկարժեք ու անգին գանձ ես

Դու թանկարժեք ու անգին գանձ ես

Սիրելի՛ բարեկամ, այսօր ավարտում ենք մարդու սրտին վերաբերվող ուսուցումների մեր շարքը։ Հուսով եմ՝ այն օրհնություն էր քեզ համար։ Այսօր ուզում եմ հիշեցնել քեզ, որ եթե դու սրտանց հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին ու Նրա ուսուցումներին, ապա դու Աստծո զավակն ես։ Իսկ Աստծո զավակը լինելու արդյունքում դու. 

  • Արդարացված ես, քանի որ քո մեղքերը ներված են։ 
  • Սրբագործված ես, քանի որ Քրիստոսի արյունը սրբում է քեզ քո բոլոր մեղքերից ու անօրենություններից, որոնք խոստովանել ու խոստովանում ես Տիրոջը և որոնցից ապաշխարել ես։  
  • Ազատագրված ես, քանի որ ճանաչել ես ճշմարտությունը և Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումները ազատագրել են քեզ ամեն ստից ու ամեն կապանքից։ 
  • Մաքրված ես, քանի որ Տերը քեզ արդարության սպիտակ հանդերձներ է հագցրել։
  • Փրկագնված ես, քանի որ Տերը վճարել է քո փրկագինը Գողգոթայի խաչի վրա Իր մեծ զոհի շնորհիվ։

Չգիտեմ, թե ինչպիսին է քո սրտի դիրքը կամ կյանքի իրավիճակը, բայց մեկ բան հստակ է. այսօր քո կյանքում կարող է իրական  հրաշք կատարվել։ Ինչպիսի խնդիրներով էլ անցնես, ինչպիսի դժվարությունների մեջ էլ հայտնված լինես, Աստված կարող է միջամտել ու փոփոխություն բերել քո կյանքի մեջ։ 

Մեծ փափագ ունեմ իմ սրտում կիսվելու քեզ հետ աստվածաշնչյան այս խոսքերով և աղոթում եմ, որ դրանք քաջալերեն քեզ ու օրհնություն դառնան քեզ համար։ Այս խոսքերը ընդունիր, որպես Տիրոջից անձամբ քեզ ուղղված խոսքեր։ Եթե դու Նրա զավակն ես, ապա դրանք հենց քեզ համար են. 

«Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը և քեզ ձևավորողը. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու Իմն ես։ Երբ ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի, որովհետև Ես՝ Տերը, քո Աստվածը, Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը. ես Եգիպտոսը տվել եմ քեզ համար որպես փրկագին, Եթովպիան և Սաբան տվել եմ քո փոխարեն, որովհետև դու թանկագին ես Իմ աչքին. դու պատիվ գտար, և Ես սիրեցի քեզ»։ 

(‭‭Եսայիա‬ ‭43․14‬

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու թանկարժեք ու անգին գանձ ես Աստծո աչքին։ Այսօր վստահ եղի՛ր այս ճշմարտության մեջ և նոր սկսվող օրդ ապրի՛ր ճշմարտության հենց այս գիտակցմամբ։ 

Գոհ եղի՛ր քո անցած ճանապարհի համար՝ այն առաջընթացի, որ Տեր Հիսուսի հետ ունես։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: