February-8

Գլխավոր | Հրաշքներ | Նա գալիս է տկարներին զորացնելու

Նա գալիս է տկարներին զորացնելու

Սիրելի բարեկա՛մ, Տեր Հիսուսը եկավ, որպեսզի զորացնի տկարներին: Գուցե այսօր հենց քե՛զ համար է այս գրառումը, քանի որ անցնում ես կյանքիդ տկարության շրջաններից մեկով՝ լինի դա քո կյանքի բարոյական, ֆիզիկական կամ զգացմունքային ոլորտներում, հարաբերությունների մեջ կամ հոգևոր կյանքում։ Տեր Հիսուսն ասել է. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9.12

Մեր սքանչելի Տերն իսկապես եկել էր որոնելու, բարձրացնելու և փրկելու կորածներին, որոնք տկարացած են և մերժված: Նա մեզ բարձրացնում է Իր սիրո ձեռքերով: Նա ուզում է ջերմացնել քեզ Իր սիրո ապահով գրկի մեջ․․․ Նա քեզ առաջնորդում է դեպի Հայրը, և փափագում է մխիթարել քեզ:

Տեր Հիսուսը մեզ երբե՛ք մենակ չի թողել։ Նա ուղարկել է Սուրբ Հոգուն, Ում ճշմարտացիորեն կոչում են Մխիթարիչ: Աստված գիտի, թե որքա՜ն մեծ է մխիթարության քո կարիքը։ Եվ Սուրբ Հոգին` Մխիթարիչը, ամեն օր քեզ հետ է։ Նա նույնիսկ բնակվում է Քրիստոսին հավատացող մարդկանց ներսում։

Եթե դու անկեղծորեն հավատում ես Տեր Հիսուսին և Նրա ուսուցանած սկզբունքներին ու պատվիրաններին, եթե ընդունել ես Նրան քո կյանքի Տեր ու Փրկիչ և որոշում ես կայացրել ապրելու Նրա աշակերտի կյանքով, ապա հենց քեզ համար է նաև Աստվածաշնչի հաստատուն պնդումը, որ դու Սուրբ Հոգու տաճարն ես։ Եվ եթե դու Սուրբ հոգու Տաճար ես, ապա պետք է թույլ տաս, որ Նա նորոգի քո կոտրված ու փշրված էությունը՝ մխիթարի, զորացնի և բարձրացնի քեզ: Տերը լսում է քո աղոթքներն ու աղաչանքները: Շարունակի՛ր մոտենալ Նրան և ընդունի՛ր Նրանից քո կյանքի համար անհրաժեշտ օգնությունը։ 

«Երբ ես ոչինչ չունեի, հուսահատված էի և պարտված, ես աղաղակեցի, և Տերը լսեց ու փրկեց ինձ իմ բոլոր նեղություններից՝ բերելով Իր հրաշք ազատագրումը, երբ ինձ դա ամենից շատն էր անհրաժեշտ» (հիմնված՝ Սաղմոս 34.6 խոսքի վրա)։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Աստված լսում է քո աղոթքները: Այսօր ուզում եմ խնդրել քեզ, որ ժամանակ հատկացնես, առանձնանաս և անկեղծորեն պատմես Նրան քո կարիքների մասին: Քո հույսը դիր Աստծո վրա, որովհետև Նա մեր ապաստանն է՝ մեր իրական օգնությունը դժվարությունների ժամանակ: Առանձնացի՛ր և զրուցի՛ր Աստծո հետ։ Նա սպասում է քեզ․․․

 Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: