January 25

Գլխավոր | Հրաշքներ | Աղոթիր հստակ աղոթքներ ?

Աղոթիր հստակ աղոթքներ ?

Սիրելի՛ բարեկամ, ինչի՞ համար ենք աղոթում, երբ մեր աղոթքի կյանքը հիմնված է ոչ թե Աստծո կամքը ճանաչելու և ըստ Նրա կամքի աղոթելու, այլ՝ մեր ցանկությունների ու քմահաճույքների վրա: Ի՞նչ ենք անում, երբ հստակ չգիտենք, թե ում կամ ինչի համար աղոթել:

Աստվածաշնչում կարդում ենք․ «Առանց տեսիլքի ժողովուրդը սանձարձակ կդառնա.․․»: (Առակաց 29.18):

Շատ կարևոր է մեր կյանքի համար Տեր Աստծո կամքին համահունչ՝ հստակ տեսիլք ունենալը: Որպեսզի մենք բացահայտենք մեր արարման և լույս աշխարհ գալու իմաստն ու պատճառը, Աստված երբեմն թույլ է տալիս, որ մենք անցնենք անապատային ժամանակաշրջաններով։ Նման ժամանակներում մենք պետք է սովորենք համբերել և չհուսահատվենք՝ վստահ լինելով, որ անապատից հետո մենք մուտք ենք գործելու խոստացված երկիրը։ Մեր կյանքի «անապատներում» կարևոր է հավատքով սպասել սովորելը և հարատև աղոթքի փորձառության մեջ հմտանալը։ 

Իրականում, ոչ միայն մենք ենք անցնում կյանքի անապատային շրջաններով, այլև մեր մտերիմներն ու մեր շրջապատի մարդիկ։ Ահա թե ինչու եմ խրախուսում քեզ կանոնավոր կերպով գրի առնել քո և քո շրջապատի մարդկանց աղոթքի խնդրանքները: Դրանք կարող են լինել օրինակ.

  • Նրանց համար, ովքեր բժշկության կարիք ունեն։ 
  • Քո կողակցի համար, որպեսզի նա մոտենա Աստծուն։
  • Հենց քեզ համար՝ քո աշխատանքի, ֆինանսների, հոգնածությունից ազատվելու և այլն։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, քո երկնային Հայրը ցանկանում է քեզ տալ հայտնություն քո կյանքի և քո գոյության յուրաքանչյուր ոլորտի համար: Նա փափագում է, որ դու բացահայտես քեզ համար Նրա սահմանած կանչվածությունը։ 

Մի՛ մոռացիր, որ Աստված չի  անտեսում ու չի մոռանում քո աղոթքները: Աղոթի՛ր հստակ աղոթքներ, որոնք համահունչ են Աստծո կամքին։ Աստծո կամքը ճանաչի՛ր Աստվածաշնչի միջոցով։ Եթե փնտրես Աստծուն ու Նրա կամքը, ապա անպայման կգտնես Նրան: Նա Ինքն է փափագում հայտնել Իրեն Իր զավակներին։ Փնտրի՛ր և կբացահայտես նաև քո կանչվածությունը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: