November-26-1

Գլխավոր | Հրաշքներ | «ԵՍ ԵՄ»-ը քեզ հե՛տ է

«ԵՍ ԵՄ»-ը քեզ հե՛տ է

Սիրելի բարեկա՛մ, այսօր շարունակում ենք մեր նոր շարքը, որը կրում է Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը վերնագիրը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (‭‭Եսայիա‬ ‭41․10‬)։

Երբևէ նայե՞լ ես երկնքին և ասել. «Տե՜ր, ինչո՞ւ չօգնեցիր, երբ…» 

  • ․․․այս հիվանդությունը եկավ իմ կյանք,
  • ․․․բոլորը ինձնից երես թեքեցին ու մնացի մենակ,
  • ․․․խնդիրներ առաջացան իմ ընտանիքում,
  • ․․․ֆինանսական իրավիճակը ծայրահեղ ծանր էր,
  • և այլ նմանատիպ իրավիճակներում։

Ես իմ ամբողջ էությամբ հավատում եմ, որ Աստված չի վախենում Իրեն ուղղված մեր անկեղծ հարցերից։ Այդ մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու Նրա պատասխանները։ Նաև հավատում եմ, որ Աստծո Խոսքի մեջ մենք կարող ենք գտնել մեր բոլոր հարցերի պատասխանները կամ գոնե սկզբունքները, որոնք օգնում են մեզ հասկանալու մեր իրավիճակը և ելք գտնելու կյանքի անգամ ամենաանհույս փակուղիներից։

Ես բացարձակապես համոզված եմ և անձնական փորձս բազմիցս հաստատել է, որ կյանքիս ամենացավոտ ժամանակներում Աստված իմ կողքին է եղել ու ինձ չի լքել։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Տերը Աստված քեզ հետ է և Նա երբե՛ք քեզ չի լքի, եթե դու Քրիստոսի աշակերտն ես և որոշել ես այս կյանքն ապրել Աստծո կամքը ճանաչելով և Նրա կամքին հնազանդվելով (տե՛ս ‭‭Հռոմեացիս‬ ‭8․31-34 հատվածը‬)։

Թող այսօր Աստծո Խոսքը զորացնի քեզ, մխիթարի և հաստատի քո հանդեպ Նրա անսահման ու չփոփոխվող սիրո մեջ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: