November 1

Գլխավոր | Հրաշքներ | Կորցնել ժամանակը, որպեսզի այն ունենաս բավարար չափով։

Կորցնել ժամանակը, որպեսզի այն ունենաս բավարար չափով։

Սիրելի բարեկա՛մ, գուցե դու էլ ինձ նման այն մարդկանցից ես, ովքեր սիրում են ստեղծագործել և մեկ գաղափարի իրականացումից մյուսին են անցնում ու լի են նոր գաղափարներով։ Երբեմն ինձ մոտ հետաքրքիր գաղափարներն այնքա՜ն շատ են, որ չեմ հասկանում, թե ո՞րը պետք է առաջնահերթ կյանքի կոչեմ և ո՞րը թողնեմ հետագայի համար։ Եվ, այս ամենի հետ մեկտեղ, երբեմն անգամ ժամանակ չի մնում հանգիստ նստելու ու պարզապես իմ մտքերի հետ միայնակ մնալու համար։ 

Ես հավատում եմ, որ մեր լավագույն մտքերը ծնվում են, երբ մեզ ոչ ոք չի խանգարում մտածել, երբ մեր միտքը չի շեղվում, երբ մենք ցրված չենք և երբ ի վիճակի ենք նաև լսելու։ Երբեմն մենք պետք է ուղղակի ժամանակ գտնենք ոչինչ չանելու համար: Կարող է թվալ, որ դա պարզապես ժամանակի կորուստ է, բայց, իրականում, այս դադարն առողջ տրամաբանության և ստեղծագործ երևակայության կարևորագույն բաղադրիչն է։ Ես ժամանակ առ ժամանակ հենց այդպես եմ վարվում և, անկեղծ ասած, հենց այսպիսի դադարի ու լռության ժամանակներում են ծնվում իմ լավագույն և արդյունավետ գաղափարները։ 

Փորձի՛ր ժամանակ և հնարավորություն գտնել ինքդ քեզ հետ մենակ մնալու և քո կյանքի ընթացքի մասին խորհրդածելու համար։ Մի պահ կանգ առ։ Դադար վերցրու, որպեսզի դեմ առ դեմ հանդիպես ինքդ քեզ․․․ և նաև Աստծուն։ Աստվածաշունչը այս առումով հրաշալի հուշում է մեզ փոխանցում, թե ինչպես կարող ենք գործնականում իրագործել վերը ասվածը։ Նման կարևոր հանդիպումը կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ սկսես առանձնանալ ու աղոթքով  խորհրդածել Աստծո Խոսքի շուրջ. 

Ընթերցենք մի հատված Աստվածաշնչից․ «Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս» ‭‭(Հեսու‬ ‭1․8‬)։

Իսկ ինչո՞ւ այսօրվանից սկսած ամեն օր ժամանակիցդ չառանձնացնես 10-15 րոպե և օգտագործես այդ ժամանակը միայն Տեր Աստծուն լսելու համար։ Պարզապես առանձնացիր, նստիր որևէ հանգիստ տեղում՝ հեռու քեզ շեղող իրողություններից և փորձիր մնալ ինքդ քեզ հետ և քո Տեր Աստծո հետ Նրա ներկայության մեջ։ Գուցե քո ներքին սենյակում, գուցե այգում, կամ մեկ այլ տեղ։ Բացարձակապես կարեւոր չէ, թե որտեղ։ Պարզապես, թո՛ւյլ տուր, որպեսզի միտքդ նորոգվի Աստծո Խոսքի ու Սուրբ Հոգու ներգործության շնորհիվ։ Աստված գիտի, թե ինչպես օգտագործի Նրա համար առանձնացրած քո ժամանակը, երբ միտքդ ազատ է քեզ շեղող հազար ու մի հոգսերից ու պարտականություններից։ Եթե կանոնավոր կերպով առանձնանաս Նրան լսելու համար, ապա շուտով Նա կխոսի քեզ հետ։

Իսկ ինչո՞ւ դա չանել հենց այսօրվանից սկսած:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: