Ծառերը կարող են շատ մեծ տարիք ունենալ: Սերունդներ կարող են գալ ու անցնել, իսկ նրանք հաճախ մնում են կանգուն և աճում ու մեծացնում իրենց սաղարթները…
Օրինակ, Արցախում, Սխտորաշեն գյուղի հանդամասում աճում է ԱՊՀ երկրների տարածքի ամենահին ծառը, որը 2040 տարեկան է։ Իսկ Միացյալ Նահանգների ամենահին ծառը մոտ 5000 տարեկան է: Այն Կալիֆոռնիայի Սպիտակ լեռներում է և շատ դիպուկ անվանում ունի՝ «Մաթուսաղա»:
Ինչպիսի՜ երկար կյանք: Նման երկարակյաց ծառներն իրենց հանդեպ հատուկ վերաբերմունք և հարգանք են պահանջում… Երբ կանգնած ես նման ծառերի կողքին, կարող ես պատկերացնել, որ դրանք եղել են Տեր Հիսուսի ժամանակներում, և գուցե նույնիսկ դրանից առաջ: Դրանք մարդկային պատմության կենդանի վկաներ են։
Աստվածաշունչը խոսում է Տեր Աստծու բազմաթիվ անունների մասին, որոնք ոչ թե մարդկային անունների նմանությամբ են տրված, այլ խոսում են Աստծու բնույթի մասին։ Եվ այս անուններից մեկն էլ կոչվում է Հավիտենական Վեմ․ «Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, Նա քո ամրոցն է, քո վահանը, քո դրոշը,որովհետև Տեր Աստված Հավիտենական Վեմ է» (Եսայիա 26․4):
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, նոր բան ասած չեմ լինի, եթե մեկ անգամ ևս հիշեցնեմ քեզ, որ Աստված հավիտենական է՝ Նա միշտ եղել է և միշտ կլինի: Եթե քո կյանքը Նրա ձեռքերում է, ապա այլևս կարիք չունես որևէ բանից տագնապելու կամ վախերի մեջ ապրելու։ Նա Հավիտենական Վեմն է՝ այն Ժայռը, որի վրա կառուցված տունը կանգուն է մնում բոլոր փորձությունների ժամանակ։ Դու կարող ես վստահել Նրա ապահովությանը։ Քո կյանքը Նրա ձեռքերում է․․․
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը