September-20

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ անել, երբ բախվել ես մի խնդրի, որի լուծումը քո ուժերից վեր է

Ի՞նչ անել, երբ բախվել ես մի խնդրի, որի լուծումը քո ուժերից վեր է

Սիրելի բարեկա՛մ, ի՞նչ կարող ես անել, երբ հայտնվում ես մի այնպիսի իրավիճակում, երբ խնդիրներն այնքան զորեղ են, որ դրանց հաղթահարելը վեր է քո ուժերից։ Գուցե, դու էլ ինձ նման որոշես հայացքդ ուղղել դեպի Տերը․․․

Երբ խնդրի լուծումը վեր է մեր ուժերից, ապա մենք կարիք ենք զգում, որպեսզի Աստված Իր զորությամբ ճանապարհ պատրաստի մեզ համար։ Եվ երբ մենք խնդրում ենք Աստծուն և ապավինում  Նրա օգնությանը, Նա ազատագրում է մեզ մեր կապվածությունից, օգնում հաղթահարել վատ բնավորությունը կամ ազատվել ինչ-որ մեկի վատ ազդեցությունից․․․


Տե՛ս, թե ինչ է գրված Աստվածաշնչում այս մասին․ «Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից»։ (Սաղմոս 34․6

Բայց երբ մենք արդեն ազատված ենք, կրկին կարիք ունենք Աստծո օգնությանն ու իմաստությանը, որպեսզի կարողանանք շարունակել այդ ազատության մեջ քայլելը և չվերադառնանք մեղքի ու կապվածությունների ստրկության մեր նախկին վիճակին։


Հենց այս պատճառով է Աստված մեզ հուշում, որ մեր բոլոր խնդիրների լուծումը և ելքը մեր կյանքի բոլոր փակուղիներից հենց Ինքը Տեր Հիսուս Քրիստոսին է, Ով թե՛ Աստծո զորությունն է, որ ազատագրում է մեզ, և թե՛ Աստծո իմաստությունը, որի կարիքն ամեն օր ունենք (տե՛ս Ա Կորնթացիս 1․24

«․․․Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է»։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, աղոթում եմ, որպեսզի դու Տեր Հիսուսի մեջ գտնե՛ս թե՛ քո բոլոր խնդիրները հաղթահարելու զորությունը և թե՛ Նրանից ընդունես այն իմաստությունը, որի կարիքն ունենք բոլորս, որպեսզի ապրենք մի կյանքով, որը հաճելի է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: