September 17

Գլխավոր | Հրաշքներ | Երբե՛ք չհանձնվես ու չպարտվես․․․

Երբե՛ք չհանձնվես ու չպարտվես․․․

Սիրելի բարեկա՛մ, համացանցում ժամանակ առ ժամանակ մի նկար եմ հանդիպում, որը կարծում եմ՝ քեզ էլ հանդիպած կլինի։ Ես այն շատ եմ սիրում։ Այդ նկարի մեջ մի փոքրիկ կատու իրեն է նայում հայելու մեջ։ Սակայն հայելու արտացոլանքի մեջ փոքրիկ կատվի փոխարեն զորեղ հայացքով մի առյուծ է երևում։ 

Այս նկարը քաջալերում է ինձ: Այն ինձ ստիպում է մտածել, որ ես էլ ոչ թե մի փոքրիկ ու վախվորած կատու եմ, այլ կարող եմ լինել առյուծի պես քաջ մեկը: Նման մտածելակերպը օգնում է ինձ չփախչել իմ կյանք այցելած մարտահրավերներից և վստահ լինել, որ որքան էլ փորձությունը ծանր ու դժվարին լինի, ես չեմ հանձնվելու և չեմ պարտվելու։ 

Իրականում, մենք առյուծներ չենք։ Սակայն կա Մեկը, Ում Աստվածաշունչը կոչում է Հուդայի Առյուծ։ Տեր Հիսուսն է իրական Արքան, Ով կրում է այդ անունը (Տե՛ս Հայտնություն 5․5 խոսքը): Եվ Նա կարող է զորացնել յուրաքանչյուր մեկին, ով հավատում է Իրեն, զորացնել և վախվորած մարդկանցից խիզախ առյուծներ դարձնել։ Առյուծներ, որոնք երբե՛ք չեն հանձնվում, և որոնց անկարող են ծնկի բերել կյանքի դժվարություններն ու անգամ արհավիրքները։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսօր իմ քաջալերանքն է քեզ՝ չհանձնվե՛ս ու չպարտվե՛ս:

  • Գուցե անցնում ես սգի միջով, որը կարծես ջախջախում է քեզ:
  • Գուցե պայքարի մեջ ես, որպեսզի ոտքի կանգնես ամուսնալուծությունից կամ շատ ծանր ընտանեկան վեճից հետո:
  • Գուցե պայքարում ես ինչ-որ կախվածության դեմ, որը թողնելը չափազանց դժվար է քեզ համար:
  • Գուցե քո ներքին վախերի ու տագնապային մտքերի դեմ ես պայքարում և թվում է, թե երբեք չես կարողանալու դուրս գալ դրանց թակարդից․․․

Նույնիսկ եթե վերը բերված թվարկման մեջ չկա քո պայքարը, թույլ տուր կրկին քաջալերել քեզ ու հորդորել, որ երբե՛ք չհանձնվես ու չպարտվես։ Դուք անպաշտպան և անօգնական չես: Ինչպես սաղմոսերգուն է ասում Սաղմոս 121․2 խոսքում․ «Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը»։

Քո երկրային դժվարությունների մեջ օգնությունը գալիս է Տիրոջից: Օգնությունը գալիս է Երկնքում բնակվողից: Ոչ թե պարզապես ինչ-որ մեկից, այլ հենց քո երկնային Հորից:

Իսկ Երեմիա 29․11 խոսքում կարդում ենք. «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ»։

Քո կյանքը թանկ է Աստծո համար։ Քո ապագան սքանչելի է լինելու։ Թո՛յլ չտաս, որ պարտության մտքերը պաշարեն քեզ։
Բարձրացրու՛ գլուխդ… Քո Փրկիչն այստեղ է՝ հե՛նց քո կողքին:

Նա գալիս է քեզ փրկելու:

Մի՛ ընկճվիր: Երբե՛ք չհանձնվես և չպարտվես։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: