August 29

Գլխավոր | Հրաշքներ | Կարո՞ղ է արդյոք երախտագիտությունը տագնապից ազատվելու միջոց լինել

Կարո՞ղ է արդյոք երախտագիտությունը տագնապից ազատվելու միջոց լինել

Աստվածաշունչն ասում է․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7)։ 

Սիրելի բարեկամ, դժգոհող ու տրտնջացող մտածելակերպից ազատվելու առաջին քայլը քո ունեցած ամեն ինչի համար Աստծուն շնորհակալություն հայտնելն է։  


Կարո՞ղ ես հիմա մի պահ դադար վերցնել, ժամանակ հատկացնել և սրտանց շնորհակալություն հայտնել Տեր Աստծուն։

Մտածե՞լ ես երբևէ, որ կարող ես տագնապներից և անհանգստություններից ազատվել՝ պարզապես Աստծուց գոհանալով։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, քո անձի և Աստծո տված բարիքների համար Աստծուն շնորհակալ լինելը առաջին և ամենակարևոր քայլն է, որովհետև հենց տագնապն անհետանա, հավատքդ ավելի ամուր կդառնա։ Իսկ հավատքով և հույսով լի սիրտը հաճեցնում է Աստծուն։  

«Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում» (Ա Պետրոս 5․7

Սա Տեր Աստծո խոստումն է, Նրա օրենքը՝ եթե հայտնես կարիքներդ ու խնդիրներդ Նրան, Նա Իր ողորմությունն ու շնորհքը քեզ կտա։ 

Այլևս մի՛ անհանգստացիր և մի՛ մտահոգվիր, փոխարենը սկսի՛ր գոհանալ և շնորհակալություն հայտնել Աստծուն։

Կարող ենք միասին աղոթել հենց հիմա․ «Տե՛ր Աստված, շնորհակա՛լ եմ Քո զորավոր Խոսքի համար, որ լի է իմաստությամբ։ Հիմա գիտեմ, որ երախտագետ լինելը այն բանալին է, որ Դու տվել ես, որպեսզի ես ազատվեմ անհանգստությունից և կատարելապես խաղաղ լինեմ Քեզ հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, որ ունեմ։ Շնորհակալ եմ, որ Դու, Տե՛ր, գիտես, թե ինչպիսի իրավիճակում եմ ես, գիտես իմ խնդիրների մասին և մշտապես ինձ համար հոգ ես տանում Քո անսահման բարությամբ, հավատարմությամբ ու համբերությամբ։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի Անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: