August 11

Գլխավոր | Հրաշքներ | Քո քաջալերվելու ժամանա՛կն է հիմա ?

Քո քաջալերվելու ժամանա՛կն է հիմա ?

Սիրելի՛ բարեկամ, հույս ունեմ, որ հիասթափությունը հաղթահարելու վերաբերյալ վերջին օրերի գրառումները մեծ քաջալերանք են եղել քեզ համար։ Կարո՞ղ ես մի փոքր ժամանակ հատկացնել և այս գրառման մեկնաբանություններում գրել այն մասին, թե ի՛նչ է արել Աստված այս շաբաթվա ընթացքում քո կյանքում և քո սրտում։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե որքան խրախուսական կլիներ ինչ-որ մեկի համար, եթե պատմեիր այդ մասին։ Դա կօգներ նրան հավատալու, որ Աստված կարող է, անկասկած, իր կյանքն էլ օրհնել այնպես, ինչպես քոնն է օրհնել։

Այո՛, այսօրվա գրառումը տարբերվելու է մնացած բոլոր օրերի գրառումներից, քանի որ հիմնական քաջալերական ուղերձը գրվելու է մեկնաբանություններում։ Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, շատ մեծ հույս ունեմ, որ քո օգնությամբ այսօրվա գրառումը կհագենա զորավոր վկայություններով։ Եթե օրհնվել ես մեր ուղերձներից, ապա հորդորում եմ քեզ կիսվել դրանցով։

Հուսով եմ նաև, որ մեկնաբանություններում թողնված մյուս վկայությունները կխրախուսեն և ուժ կտան քեզ։ Աստված այնքա՜ն մեծ է, այնքա՜ն բարի, այնքա՜ն փառավոր։ Եվ որքա՜ն մեծ է Նրա սերն ու հավիտենական՝ Նրա հավատարմությունը։ 

Սաղմոսերգուն այսպես է ասում․ «Որովհետև քո ողորմությունը մեծ է մինչև երկինք, և քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը» (Սաղմոս 57․10

Եթե քո կյանքում այնպիսի դժվար իրավիճակ է, որն անհույս ու անվերջանալի է թվում, իմացի՛ր, որ ես քեզ համար աղոթում եմ։ Խնդրում եմ Աստծուն, որ Նա քեզ ուժ տա և քաջալերի ու զորացնի քեզ։ Եվ չմոռանաս կիսվել քո վկայությամբ մեկնաբանություններում 🙂

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: