Սիրելի բարեկամ, անկախ նրանից, թե բարեհաջո՞ղ է արդյոք ամեն բան, թե՞ իրավիճակներն անհանգստացնող են ու վատթար, միշտ հայացքդ պահի՛ր Տիրոջ վրա և վստահի՛ր Նրան․․․ դա քեզ կօգնի մնալ Նրան մոտ։
«Իմ աչքերը միշտ Տիրոջն են նայում, որովհետև նա պիտի իմ ոտքերը հանի որոգայթից» (Սաղմոս 25․15)։
Երբ անցնում ես կյանքիդ լուսավոր ժամանակներով, Աստծուն վստահել շարունակելը քեզ կօգնի հիշել, որ Նա է քո հանգստության ու խաղաղության աղբյուրը։ Այս աշխարհում ոչ մի բան՝ ոչ մի անձնավորություն, հաստատություն կամ իշխանություն, չի կարող փոխել այն, թե Ո՛վ է Աստված քեզ համար կամ թե ի՛նչ է Նա արել քեզ համար։
Իսկ երբ այնպիսի ժամանակներ են, որ թվում է, թե գլխավերևումդ կուտակված մռայլ ամպերը ոչինչ չի կարող ցրել, Աստծուն վստահելը քեզ ուժ կտա, որպեսզի հայացքդ ուղղես այն Միակին, Ով հենց Ինքը պատասխանն մեր բոլոր խնդիրներին, այլ ոչ թե մեր բոլոր «ինչու»-ներին։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, շարունակաբար զարգացրո՛ւ քո վստահությունն Աստծո նկատմամբ և ունեցի՛ր Նրա խաղաղությունը, Նրա կայունությունը և Նրա հանգստությունը։ Վստահի՛ր Նրան լավ թե՛ վատ ժամանակներում, հիվանդ թե՛ առողջ ժամանակ, լիության թե՛ աղքատության մեջ։
Այսօր ես քեզ հորդորում եմ քեզ սովորել վստահել Աստծուն և հայացքդ ու մտքերդ ուղղել Նրան։ Առաջարկում եմ նաև ունկնդրել «Նմանվել Տեր Հիսուսին. Վստահել Աստծուն» վերնագիրը կրող այս պատգամը՝
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը